Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1152-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 1152-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԲԵՐՏ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Ալբերտ Արամայիսի Ասատրյանի 06․10․2025թ․ թիվ 5065 դիմումը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Ալբերտ Արամայիսի Ասատրյանին (ծնվ․ 05․06․1965թ․) պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշին, Հ. Ավետիսյան փողոց, 10-րդ նրբանցք, 4 հասցեում  գտնվող 04-047-0022-0017 կադաստրային ծածկագրով 1200,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 101,0 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։

2.Ալբերտ Արամայիսի Ասատրյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին, Հ. Ավետիսյան փողոց, 10-րդ նրբանցք, 4 հողամաս։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

4․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան ուժի  մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner