Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի <<Ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշոմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Սիրանուշ Ղազարյանի հայտը` որոշում եմ
1. Բավարարել Ա/Ձ Սիրանուշ Ղազարյանի հայտը և թույլատրել Սայաթ-Նովա 6/12 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Սիրանուշ Ղազարյանին տալու համապատասխան թույլտվություն: