Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Արմավիր քաղաքային համայնքի տնտեսական հարցերով զարգացման պատասխանատու Խաչատուր Մկրտչյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սայաթ-Նովա, Մյասնիկյան փողոցների Հանրապետության փողոցին հատող հատվածների վերակառուցման-հիմնանորոգման ծրագրային հայտը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սայաթ-Նովա, Մյասնիկյան փողոցների Հանրապետության փողոցին հատող հատվածների վերակառուցման-հիմնանորոգման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտը` համաձայն հավելվածի:
2,Համայնքի ղեկավարին` Դավիթ Խուդաթյանին ծրագրային հայտը ներկայացնել համապատասխան մարմիններին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Կողմ (11) Դեմ (0) Ձեռնպահ (0)
Ս. Աբրահամյան
Ա. Ավետիսյան
Ն. Դարբինյան
Հ. Դոլինյան
Ա. Հակոբյան
Լ. Հարությունյան
Խ. Հարությունյան
Վ. Հովհաննիսյան
Ռ. Մարգարյան
Ա. Մելոյան
Ա. Շիրվանյան
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ` Խ.ՄԿՐՏՉՅԱՆ
2019թ. մարտի 29
ք. Արմավիր
|