Այսօր: Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.11.20 ‼️ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ
 
Նոյեմբերի 23-ին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում ունեցավ քաղաքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
Քննարկվեցին մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր կապված ՀՈԱԿ-ների վերաբացման հետ:
Արմավիր քաղաքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայրենիքի պաշտպանության գործին ակտիվ մասնակցություն ունենալու համար Դավիթ Խուդաթյանն Արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանին պարգևատրեց Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով:
24.11.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական կենդանիների և թռչունների պատվաստման նպատակով պատվաստողների պատրաստման հնգօրյա անվճար դասընթաց, որը հաջողությամբ ավարտող անձիք հնարավորություն կունենան պետության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: Քանի որ գործառույթի իրականացումը նեղ մասնագիտական գիտելիքների իմացություն չի ենթադրում, դասընթացներում կարող են ներառվել համայնքի միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող բնակիչները: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը մարզպետարան ներկայացնել դասընթացին մասնակցության ցանկություն հայտնած անձանց վերաբերյալ ... Մանրամասն
23.11.20 ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՎՈՎ ՍԱՆԵՐԻ ԿԸՆԴՈՒՆԻ

Կարճ ժամանակ անց այսպիսի տեսք կունենա Արմավիրի թիվ 4 մանկապատրեզը՝ ավելացված խմբերով, նորոգված մասնաշենքով, պատրաստ ընդունելու ավելի քան 200 երեխայի:

20.11.20 ‼️‼️ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
 Սիրելի՛ արմավիրցիներ,Օրեր անց կավարտվեն Երևանյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքները. փողոցի ամբողջ երկայնքով ընթանում են ճանապարհի հիմնանորոգման ավարտական փուլի՝ ասֆալտբետոնյա ծածկույթի աշխատանքները:Աշխատանքներին զուգահեռ ընթանում են ճանապարհի եզրերի կանաչապատ հատվածի հողաշինարարական աշխատանքներ:Հիշեցնենք, որ հետագա վթարներից խուսափելու նպատակով Երևանյան փողոցում փոխարինվել են ճանապարհի բոլոր ենթակառուցվածքները՝ ջրագծերը, անձրևատար կոյուղին, էլեկտրահաղորդակցության և կապի մալուխները:____________________________________________________Արմավիր քաղաքի համար կենսական նշանակության այս ծրագիրն իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ... Մանրամասն
16.11.20 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԻՏԱԼ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ 12 ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
 
Արմավիր քաղաքում ընթանում են Բաղրամյան 22, 25, 29, 31, 33, 35, 25/1, 27/1, 29/1, 31/1, Աբովյան 139, 141 շենքերի բակային տարածքների և այդ շենքերը միացնող միջբակային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների մեկնարկից առաջ ամբողջովին փոխվել են նշված տարածքների խմելու ջրի ջրագծերը:
Ծրագրի շահառու են ավելի քան 2500 քաղաքացի:
13.11.20 ‼️‼️ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ
Երևանյան փողոցի Կարմիր կամուրջ-ավտոկայան հատվածում ընթանում են ճանապարհի հիմնանորոգման ավարտական փուլի՝ ասֆատբետոնյա ծածկույթի աշխատանքները:Ճանապարհի մնացած հատվածներում ընթանում են խճապատման և ներքին ծածկույթի աշխատանքները:Նշված աշխատանքներին զուգահեռ ընթանում են ճանապարհի եզրերի կանաչապատ հատվածի հողաշինարարական աշխատանքներ:Հիշեցնենք, որ հետագա վթարներից խուսափելու նպատակով Երևանյան փողոցում փոխարինվել են ճանապարհի բոլոր ենթակառուցվածքները՝ ջրագծերը, անձրևատար կոյուղին, էլեկտրահաղորդակցության և կապի մալուխները:Արմավիր քաղաքի համար կենսական նշանակության այս ծրագիրն իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով, Արմավիրի մարզպետարանի ... Մանրամասն
09.11.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ, ինչպես նաև հայտարարված ընդհանուր զորահավաքով պայմանավորված և ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N1586-Ն որոշման պահանջների, անհրաժեշտությունից ելնելով, իրականացնել համայքի բնակիչների իրազեկում` ներկայացված օրենսդրական պահանջների վերաբերյալ`ՀՀ  Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:<<Պաշտպանության  մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի  14-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի   <<բ>>  ենթակետի  պահանջով` զորահավաք հայտարարվելու   դեպքում, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Արմավիր համայնք
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner