Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2020թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.02.20 ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ «ՆՈՒԿ» ՀԱԿԱՍՐՃԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 19-ին ավանդույթ դարձած գիրք նվիրելու օրը Արմավիրում մեծ ոգևորությամբ է նշվել։ Բովանդակային օրվա ավարտին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և «Գրատուն» հրատարակչության տնօրեն Հայկ Կոստանյանը «ՆՈՒԿ» սրճարան-թեյարանում արմավիրցի գրքասերների հետ քննարկել են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի «Խռովարարի խոստովանությունը» գիրքը:Ի պատասխան հետաքրքիր հարցադրումներին՝ քաղաքապետը խոսել է գրքի ընտրության ու բովանդակության, իրեն առավել տպավորած հատվածների մասին, զուգահեռներ անցկացրել այլ քաղաքական գործիչների գործունեությունների միջև։Հանդիպման ավարտին «ՆՈՒԿ» թեյարանի հիմնադիր Սուսաննա Մատինյանը նվերներ էր պատրաստել հյուրերի համար, իսկ «Գրատուն» ... Մանրամասն
21.02.20 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՆԻՍՏ
Սիրելի՛ արմավիրցիներ,տեղեկացնում ենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 1 նիստը:Օրակարգում ներառված է 8 հարց:Կից ներկայացնում ենք նիստը օրակարգը:1.Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին:2.Արմավիր համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին:3.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:4.Արմավիր համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2020 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը ... Մանրամասն
20.02.20 ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ՍԻՐՎԱԾ ՏՈՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ արձագանք է գտել Արմավիրում:

Փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակիցները գիրք նվիրելու օրվա առիթով շրջել են քաղաքի փողոցներով և անցորդներին նվիրել գրքեր:

 
20.02.20 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Փետրվարի 20-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:
Կից ներկայացվում է 2019 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
http://192.168.0.112/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=a2096f5b-a9d2-463b-95d8-2b6561e34444&fbclid=IwAR2pLMM7ppmVP-Rh_p06Vdb8X8cvTDQ5XEIcEvY16X6aVZYBeH5GZVMtkzk

19.02.20 ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը:

Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրով: 2008 թվականին ձևավորված այս բովանդակալից ավանդույթը մեծ տարածում է գտել ամբողջ հանրապետությունում, Արմավիրում այսօրը ևս տոնական է. օրվա խորհրդրով պայմանավորված՝ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը այցել է Արմավիր Բժշկական կենտրոն և գրքեր նվիրել, հաճելի անակնկալի մասն են կազմել նաև համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ:

 
17.02.20 ԿԻՆՈԴԻՏՈՒՄ. «ՖՈԿՈՒՍ»

Սիրելի՛ արմավիրցի կինոսերներ 
փետրվարի 21-ին՝ ժամը 16:00-ին, Արմավիրի Մշակույթի տանը տեղի կունենա ամերիկյան արտադրության «ՖՈԿՈՒՍ» տրագիկոմեդիայի ցուցադրությունը հայերեն կրկնօրինակմամբ:
Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստները Գլեն Ֆիկարան ու Ջոն Ռեկուան են, գլխավոր դերերում՝ Ուիլ Սմիթ, Մարգո Ռոբբին և Ռոդրիգո Սանտորո։
Սիրով հրավիրում ենք բոլորին, ֆիլմի մուտքն ԱԶԱՏ է:

13.02.20 ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

Փետրվարի 13-ին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը այցելել է «Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց» ՀՈԱԿ, հետևել մարզումներին, ծանոթացել մարզադպրոցի պայմաններին:

Քաղաքապետը դպրոցի մարզիչների և աշխատակիցների հետ քննարկել է մարզասրահների պայմանների բարելավման և վերանորգման հետ կապված ընթացիկ և սպասվող ծրագրերը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու այ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner