Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.09.24 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտարարվում են մրցույթներ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր  քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի (1 դրույք), դաստիարակի (0,75 դրույք) և լոգոպեդի (0,5 դրույք) թափուր  տեղերի համար։Ֆիզկուլտուրայի հրահանգչի, դաստիարակի և  լոգոպեդի պաշտոնների  համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ  նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։Մրցույթներին մասնակցելու համար անձիք պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնեն՝ 1․ դիմում                                                                  ... Մանրամասն
17.09.24 🚜🛣 Մեկնարկել են Արմավիր քաղաքի Ե․ Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի հիմնանորոգման աշխատանքները․
Սեպտեմբերի 17-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելել է քաղաքի Ե․ Չարենց փողոցի շինհրապարակ՝ հետևելու իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։Այս պահին իրականացվում են փողոցի՝ 765 գծմ երկարությամբ հատվածի երթևեկելի մասի հողային քանդման, ինչպես նաև մայթերի բազալտե եզրաքարերի փոխարինման և տեղադրման աշխատանքներ։Նախագծով նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի երկշերտ ասֆալտաբետոնի կառուցում, մայթերի սալիկապատում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրատար առուների և խողովակների կառուցում, ինչպես նաև փողոցի գծանշում և ճանապարհային նշաններով ... Մանրամասն
13.09.24 Կրոսավազքի մրցույթ Մայիսյան գյուղում
✅Սեպտեմբերի 13-ին Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիանա Հայրապետյանի և Մայիսյան գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանի հետ Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում ներկա գտնվեց կրոսավազքի մրցույթին:
🔰Մրցույթին մասնակցում էին բնակավայրի տարբեր տարիքային խմբերի երեխաներ:
🏆Կրոսավազքում տարբեր տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
09.09.24 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտարարվում են մրցույթներ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր  քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (1 դրույք) և երաժիշտ դաստիարակի (1 դրույք) և (0,5 դրույք) թափուր  տեղերի համար։Մեթոդիստի և երաժիշտ դաստիարակի պաշտոնների  համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ  նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝1․ դիմում                                                                  ... Մանրամասն
08.09.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայրապետ Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին, ծառայակից ընկերներին
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին, ծառայակից ընկերներին:
Հրազենային վիրավորում ստացած Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանին համայնքի ղեկավարը մաղթել է շուտափույթ ապաքինում:
06.09.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այսօր ներկա գտնվեց «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագիրը կրող համաժողովին։
Համաժողովին ներկա էին ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ կառավարության, Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչներ, այլ գործընկերներ։Ելույթի իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց մեր կառավարությանը` պիլոտային ծրագրի իրականացման այդ նեղ շրջանակում Արմավիր համայնքը ներառելու համար։Այնուհետև ներկայացրեց մասնակցային բյուջետավորման իրականացման փորձն Արմավիր համայնքում, կարևորությունը` բնակիչների մասնակցայնության խթանման, ինչպես նաև թափանցիկ և հաշվետվողական տեղական ինքնակառավարում իրակացնելու գործընթացներում։ Մասնակցային բյուջետավորումը ժողովրդավարական մասնակցության, առկա ռեսուրսի հավասար ... Մանրամասն
04.09.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ շրջել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի և Եղիշե Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածներում
Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ շրջել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի և Եղիշե Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածներում՝ հետևելու խմելաջրի ջրամատակարարման նոր համակարգերի կառուցման աշխատանքների ընթացքին և որակին։Աշխատանքներն իրականացվում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։Սայաթ-Նովա փողոցի մասով ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37 154 152 ՀՀ դրամ, իսկ Եղիշե Չարենց փողոցի մասով՝ 36 858 544 ՀՀ դրամ։Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է 35% համայնքային և 65% պետական բյուջեներից։Նախատեսված է ամբողջովին փոխել Սայաթ-Նովա ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Մասնակցային բյուջետավորում 2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner