Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.12.19 ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

Հարգելի՛ արմավիրցիներ,

«Արմավիրի քաղաքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ը սիրով հրավիրում է մասնակցելու «Հավերժի ճամփորդը» գրական-երաժշտական ցերեկույթին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Միջոցառումը տեղի կունենա Արմավիրի Մշակույթի տան դահլիճում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին: 

13.12.19 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, 

տեղեկացնում ենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը:
Բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:

 

12.12.19 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 11 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Դեկտեմբերի 12-ին Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու ավագանու թիվ 11 արտահերթ նիստը, որին ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:Նիստի մեկնարկին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց 2019 թվականի ընթացքում քաղաքում իրականացված և ընթացիկ աշխատանքները, առաջիկայում նախատեսված ծրագրերը:Մասնավորապես մի քանի կետերով ներկայացվեց հետևյալը՝ 1.Հիմնվել է քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված քաղաքային երկրորդ զբոսայգին` 2 հա տարածքով, զբոսայգու ոռոգման նպատակով կառուցվել է 500 մետր երկարությամբ նոր ջրագիծ, քաղաքում տնկվել է շուրջ 1500 ծառեր:2.Կառուցվել է 500մ երկարությամբ լուսավորության ցանց, վերակառուցվել և արդիականացվել է 7000մ երկարությամբ փողոցային ... Մանրամասն
11.12.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ արմավիրցիներ,տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 11 արտահերթ նիստը:Կից ներկայացնում ենք օրակարգը.1.«ՀՀ Արմաիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին:2.Արմավիր համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին3. Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:4. Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով պայմանագրային աշխատողների քանակը և աշխատավարձի չափը հաստատելու մասին:5.Արմավիր քաղաքի 15.12.2000 ... Մանրամասն
09.12.19 «ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ 2020»

Սիրելի՛ արմավիրցիներ,

Արմավիրի քաղաքապետարանը, հետամուտ լինելով հնարավորինս խթանելու քաղաքի տոնական ձևավորման գործում հասարակական նշանակության օբյեկտների և քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, հայտարարում է մրցույթ` «Ամենագեղեցիկ 2020-ը» խորագրով:
Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ տոնական զարդարանքի լավագույն տարբերակը հենց իրենցն է, կարող են ձևավորման տեսաժապավեններն ու լուսանկարներն ուղարկել armavirmunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով հասցեն և հայտատուի անուն, ազգանունը:
Հաղթողները կարժանանան խրախուսական մրցանակների:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը, ժամը 18:00-ն:

03.12.19 ԲԺԻՇԿ ԱԼԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Դեկտեմբերի 3-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիր Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի հիմնադրման 45 ամյակի առթիվ բաժանմունքի հիմնադիր, արմավիրցի վաստակաշատ բժիշկ Ալիկ Վահանի Հարությունյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով:

29.11.19 ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅԻ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
Նոյեմբերի 28-ին Արմավիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի պուրակի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ բարձրաստիճան հյուրեր:Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին և կիսանդրու քանդակագործ Սևակ Նալբանդյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով, իսկ ճարտարապետ Հայկ Ասատրյանին` պատվոգրով:_________________________________________________________Մեծանուն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու այ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner