Այսօր: Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.10.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ արմավիրցիներ,տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 9 արտահերթ նիստը:Օրակարգում ներառված է 14 հարց.  1. Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեի ինն ամսվա կատարման հաղորդման մասին:2. Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 103-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:3. Արմավիր համայնքի ավագանու 21.05.2019 թ. <<Արմավիր համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2019 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին>> թիվ 32-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:4. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող` Մ. Հերացու 5 հասցեում ... Մանրամասն
16.10.19 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐ
 Սույն թվականի հոկտեմբերի 3-12-ը Տ.Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ պատանիների կիսաեզրափակիչ մրցաշարը 3 տարիքային խմբով՝ մինչև 8, 10, 12: Մասնակցում էին 3-րդ և 4-րդ կարգ ունեցող շախմատիստներ՝ ընդհանուր 223 հոգի: Մինչև 8 և 10 տարիքային խմբերում 1-12 տեղերը գրաված շախմատիստները, իսկ մինչև 12 տ. տարիքային խմբում՝ 1-5 տեղերը գրավածները իրավունք կստանային մասնակցելու եզրափակիչ փուլին:Մինչև 8տ. տարիքային խմբում հաջող հանդես եկան Ալեն Էդմոնդի Թիզյանը (մարզիչ՝ Ա.Գալոյան) և Արմեն Համլետի Հովհաննիսյանը՝ (մարզիչ՝ Ռ.Մուրադյան) լրացնելով շախմատային 3-րդ կարգ:Մինչև 10տ. տարիքային խմբում հաջող հանդես եկան Ժորիկ Յուրիկի Թունանյանը (մարզիչ՝ Ա.Գալոյան) և Յուրիկ Արմանի Հակոբյանը (մարզիչ՝ Ա.Գալոյան) անցնելով ... Մանրամասն
09.10.19 ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եվ բնակարանային կոմունալ հարցերի բաժնի 1-ին կարգի մասնագետ3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ4.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետՄանրամասները կից հղմամբhttps://drive.google.com/…/1XsigLBKbs1OcMVrHPyYOatBmU…/view…Փաստաթղթերը ... Մանրամասն
08.10.19 ԷՋՄԻԱԾԻՆԸ 2704 ՏԱՐԵԿԱՆ Է

  Հոկտեմբերի 8-ին Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Սարգսյանը և Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆ. Պետրոսյանը մասնակցել են Էջմիածնի 2704 ամյակի շրջանակներում անցկացվող միջոցառումներին:

Օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք մասնակցել են Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցող հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում հանձնվեցին «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը շնորհավորում է Էջմիածնին՝ քաղաքի տոնի կապակցությամբ, մաղթում կայուն առաջընթաց և անշեղ զարգացում:

07.10.19 ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼՈՒ Է

 Վերջին 30 տարվա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրը Արմավիր քաղաքում. 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կապիտալ վերանորոգվելու է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը (Հ17 ճանապարհ): Ճանապարհի երկարությունը 2070 մետր է:

07.10.19 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՐԱՐԱՏ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ

 Հոկտեմբերի 7-ին ՀՀ Արմավիրի համայնքապետարանը՝ ի դեմս Արմավիրի համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի և «ԱՐԱՐԱՏ ֆուտբոլային ակումբը» ի դեմս գործադիր տնօրեն Արտյոմ Հակոբյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ֆուտզալի սուպեր լիգայի առաջնության թիմային պարապմունքների անցկացումն ու առաջնության տնային հանդիպումների կազմակերպումը իրենց հնարավորությունների և միջոցների կիրառմամբ «Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց» ՀՈԱԿ մարզադահլիճում կազմակերպելու նպատակով: Համագործակցությունը ներառում է նաև սիրողական խաղերի կազմակերպումը, երիտասարդների հետ հանդիպումները և փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպչական բնույթի այլ ուղղություններ:

06.10.19 ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԷՐ

Հոկտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարզ, քննարկել մարզի խնդիրները, հետևել ներդրումային ծրագրերին և զարգացմանը ։

Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաև Արմավիր քաղաքում, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ քայլել քաղաքի փողոցներով, հանդիպել բնակիչներին, հետևել քաղաքի ընթացիկ աշխատանքներին և քննարկել առաջիկա ծրագրերը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու այ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner