Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.11.25 Հացիկ գյուղը նոր մանկապարտեզ կունենա․
Ահա այսպիսի տեսք է ունենալու Արմավիր համայնքի Հացիկ գյուղի նոր կառուցվող մանկապարտեզը:
Արդեն սկսվել են մանկապարտեզի շինարարական աշխատանքները:
31.10.25 Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը
Հոկտեմբերի 31-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
27.10.25 Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովը
Հոկտեմբերի 27-ի Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովին։
Համաժողովին ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Ֆրանսիայի Հանրապետության Նիցի փոխքաղաքապետ Մագալի Ալթունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Արևելյան գործընկերության և Եվրոպական միության անդամ երկրների ներկայացուցիչներ։
Հանդես գալով որպես համանախագահ՝ համայնքի ղեկավարը ելույթի իր խոսքում ողջունել է ներկաներին, նշել CORLEAP-ի 14-րդ տարեկան համաժողովը Հայաստանում անցկացնելու կարևորությունը։
24.10.25 Հայտարարություն
«Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում ավտոաշտարակի վարորդի և էլեկտրիկի։
Ցանկացողներն անհրաժեշտ փաստաթղթերով կարող են դիմել «Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ (Հանրապետության 32) կամ զանգահարել 044-20-10-20 հեռախոսահամարով։
24.10.25 Հայտարարություն
Տեղեկացվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված է 6 հարց:
Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):
16.10.25 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատվել է 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։

Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/։

Կարգի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։

16.10.25 Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 14-ի թիվ 12 արտահերթ նիստ.
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 14-ի թիվ 12 արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Արմավիր համայնքում շինարարական եռուզեռ է։
Արմավիր համայնքում կառուցվող և հիմնանորոգվող մանկա
Առաջինի Լուրեր լրատվականի անդրադարձն Արմավիր համայ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner