Այսօր: Կիրակի, 26 Հունվարի 2020թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.01.20 ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի ՄարզիԱրմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի 1-ին կարգի մասնագետ3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետՄանրամասները կից հղմամբ.https://drive.google.com/…/0B_gjvOGivGWxZkp0YWdqbmlkb…/view…Մրցույթներին դիմելու վերջնաժամկետն է 2020 թվականի փետրվարի 10-ը:Փաստաթղթերը ընդունվում են երկուշաբթիից ... Մանրամասն
21.01.20 ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 24 ՏԱՐԵԿԱՆ
Հունվարի 21-ին Արմավիրի մշակույթի տանը բեմադրվել է Արմեն Դալլաքյանի <<Մատաղիս>> ներկայացումը՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 24-րդ տարեդարձին։Գոռ Կարապետի Կիրակոսյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 21-ին, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում:2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է: ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի ... Մանրամասն
15.01.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Արմավիրի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Ջրամատակարար» ՀՈԱԿ-ում առկա են հսկիչ-ջրբաժանի թափուր հաստիքներ: Մանրամասների համար զանգահարել 093888232 հեռախոսահամարով:

13.01.20 ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԹՎՈՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ԿԳՈՐԾԵՆ ՆԱԵՎ ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Սիրելի՛ արմավիրցիներ,

2020 թվականի հունվարի 13-ից՝ վերջին տասնամյակներում առաջին անգամ, Արմավիր քաղաքի թիվ 4, թիվ 8, թիվ 9 և թիվ 10 մանկապարտեզները կշարունակեն աշխատանքը նաև ձմռան ամիսներին: Նշված մանկապարտեզներ հաճախող երեխաների ընդհանուր թիվը շուրջ 500 է:
Այսօր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը այցելել է բոլոր 4 մանկապարտեզները, հետևել ընթացիկ աշխատանքներին:
Մանկապարտեզների խմբասենյակներում և ննջարաններում ջերմաստիճանը համապատասխանում է նորմատիվին:
Մանկապարտեզների ձմռան ամսիների աշխատանքը չի ենթադրում ծնողների կողմից լրացուցիչ ֆինանսական ծախս:

Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին Արմավիրում լոկալ ջեռուցման համակարգ ունեցող և ձմեռային ամիսներին գործող մանկապարտեզների թիվ կավելանա:

09.01.20 ԱՄԱՆՈՐՅԱ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐ

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին <<Արմավիրի քաղաքապետարանի շախմատի դպրոց>> ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար 10+5 ժամակարգով: Մրցաշարը բաղկացած էր 7 տուրից: Մրցաշարին մասնակցում էին այն շախմատիստներն, ովքեր ունեին նվազագույն 4-րդ կարգ: 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստները պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով և հուշանվերով:

1-ին տեղ Հակոբյան Էրիկ - 7 միավոր

2-րդ տեղ Այվազյան Սարգիս- 5.5 միավոր

3-րդ տեղ Զուռնաչյան Միհրան - 5 միավոր

09.01.20 ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին Արմավիրի Կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում DJ-ի մասնակցությամբ, որն ավարտվեց տոնական հրավառությամբ։

01.01.20 ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ համաքաղաքացիներ,ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ:Ամանորը տարվա ամենասպասված ու ընտանեկան տոնն է և թող հենց այս Ամանորը դառանա բոլորիս ամենաբարի ցանկությունների իրականացման, անձնական ու աշխատանքային նվաճումների տարի, թող այս նոր մեկնարկը սկիզբ լինի մեր նախաձեռնությունների հաջող ընթացքին։Հետհայաց նայելով անցնող տարվան՝ վստահաբար կարող ենք փաստել, որ այն հագեցած էր նկատելի իրադարձություններով. շնորհիվ ձեր վստահության ու հետևողական աշխատանքի 2019-ը տեսանելի ձեռքբերումների տարի էր մեր քաղաքի համար:Սիրելի՛ արմավիրցիներ,2019-ը եզրափակում ենք կայուն առաջընթացով ու իրականանալի սպասումներով: Լիահույս եմ, որ նոր տարին խոստումնալից է լինելու. համատեղ ջանքերով կյանքի ենք ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու այ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner