13.12.19
ԹՈՒՄԱՆՅԱՆ 150
|
Հարգելի՛ արմավիրցիներ, «Արմավիրի քաղաքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ը սիրով հրավիրում է մասնակցելու «Հավերժի ճամփորդը» գրական-երաժշտական ցերեկույթին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Միջոցառումը տեղի կունենա Արմավիրի Մշակույթի տան դահլիճում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին:
|
|
13.12.19
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը: Բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:
|
|
12.12.19
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 11 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Դեկտեմբերի 12-ին Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու ավագանու թիվ 11 արտահերթ նիստը, որին ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:Նիստի մեկնարկին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց 2019 թվականի ընթացքում քաղաքում իրականացված և ընթացիկ աշխատանքները, առաջիկայում նախատեսված ծրագրերը:Մասնավորապես մի քանի կետերով ներկայացվեց հետևյալը՝ 1.Հիմնվել է քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված քաղաքային երկրորդ զբոսայգին` 2 հա տարածքով, զբոսայգու ոռոգման նպատակով կառուցվել է 500 մետր երկարությամբ նոր ջրագիծ, քաղաքում տնկվել է շուրջ 1500 ծառեր:2.Կառուցվել է 500մ երկարությամբ լուսավորության ցանց, վերակառուցվել և արդիականացվել է 7000մ երկարությամբ փողոցային ...
Մանրամասն |
|
11.12.19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի՛ արմավիրցիներ,տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 11 արտահերթ նիստը:Կից ներկայացնում ենք օրակարգը.1.«ՀՀ Արմաիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին:2.Արմավիր համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին3. Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:4. Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով պայմանագրային աշխատողների քանակը և աշխատավարձի չափը հաստատելու մասին:5.Արմավիր քաղաքի 15.12.2000 ...
Մանրամասն |
|
09.12.19
«ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ 2020»
|
Սիրելի՛ արմավիրցիներ, Արմավիրի քաղաքապետարանը, հետամուտ լինելով հնարավորինս խթանելու քաղաքի տոնական ձևավորման գործում հասարակական նշանակության օբյեկտների և քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, հայտարարում է մրցույթ` «Ամենագեղեցիկ 2020-ը» խորագրով: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ տոնական զարդարանքի լավագույն տարբերակը հենց իրենցն է, կարող են ձևավորման տեսաժապավեններն ու լուսանկարներն ուղարկել armavirmunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով հասցեն և հայտատուի անուն, ազգանունը: Հաղթողները կարժանանան խրախուսական մրցանակների: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը, ժամը 18:00-ն:
|
|
03.12.19
ԲԺԻՇԿ ԱԼԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
|
Դեկտեմբերի 3-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիր Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի հիմնադրման 45 ամյակի առթիվ բաժանմունքի հիմնադիր, արմավիրցի վաստակաշատ բժիշկ Ալիկ Վահանի Հարությունյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով:
|
|
29.11.19
ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅԻ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
|
Նոյեմբերի 28-ին Արմավիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի պուրակի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ բարձրաստիճան հյուրեր:Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին և կիսանդրու քանդակագործ Սևակ Նալբանդյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով, իսկ ճարտարապետ Հայկ Ասատրյանին` պատվոգրով:_________________________________________________________Մեծանուն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |