03.12.19
ԲԺԻՇԿ ԱԼԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
|
Դեկտեմբերի 3-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիր Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի հիմնադրման 45 ամյակի առթիվ բաժանմունքի հիմնադիր, արմավիրցի վաստակաշատ բժիշկ Ալիկ Վահանի Հարությունյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով:
|
|
29.11.19
ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅԻ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
|
Նոյեմբերի 28-ին Արմավիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի պուրակի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ բարձրաստիճան հյուրեր:Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին և կիսանդրու քանդակագործ Սևակ Նալբանդյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով, իսկ ճարտարապետ Հայկ Ասատրյանին` պատվոգրով:_________________________________________________________Մեծանուն ...
Մանրամասն |
|
28.11.19
ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ
|
Համագործակցելով ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities հասարակական կազմակերպության հետ, Արմավիրի քաղաքապետարանը ստացել է տեսակավորվող աղբի համար նախատեսված աղբամաններ։ Աղբամանները տեղադրվել են Արմավիրի քաղաքապետարանում և 12 մանկապարտեզներում. Տեսակավորված աղբը ուղարկվելու է վերամշակման, որից գոյացած գումարից հնարավորություն կունենանք ձեռք բերել քաղաքի փողոցներում տեղադրվող՝ տեսակավորվող աղբի համար նախատեսված աղբամաններ։
|
|
27.11.19
<<ՔՈՒՅՐ ԴՊՐՈՑՆԵՐ>> ԾՐԱԳԻՐ
|
<<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ը <<Քույր դպրոցներ>> ծրագրի շրջանակներում համատեղ համերգ ունեցավ Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպոցում: Հանդիսատեսը բարձր գնահատեց աշակերտների կատարումները, և դպրոցները հույս հայտնեցին, որ համատեղ համերգները շարունակական բնույթ կունենան:
|
|
27.11.19
ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Արմավիրում ավարտվել են Սայաթ-Նովա փողոցի Հանրապետության-Ջիվանի և Մյասնիկյան փողոցի Չարենց-Հանրապետության փողոցների հատվածների ասֆալտապատման աշխատանքները:
|
|
25.11.19
ԱՐՄԱՎԻՐ ԱՇՈՒՆ ՖԵՍՏ
|
Նոյեմբերի 23-ին Արմավիրի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ակտիվ արմավիրցի երիտասարդների նախաձեռնությամբ՝ Քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ աշնանային ֆեստիվալ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Արմավիր քաղաքի հասարակական կազմակերպությունների գործունեությանը, երիտասարդական և կամավորական ծրագրերին։Ֆեստիվալին մասնակցել են նաև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, փոխքաղաքապետեր՝ Վ. Սարգսյանը և Խ. Մկրտչյանը։Ֆեստիվալին միացել էին Արմավիրի «Երիտասարդ կանանց առաջնորդության ակումբը», «Էկո Արմավիր», «Հանուն Արմավիրի» նախաձեռնությունները, «ՄԻՏՔ» ՀԿ-ն, «Օլիմպ սպորտ» մարզահամալիրը, Արմավիրի աղջիկների ...
Մանրամասն |
|
22.11.19
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 10 ՆԻՍՏ
|
Սիրելի՛ արմավիրցիներ,տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը:Օրակարգում ներառված է 13 հարց:Կից ներկայացնում ենք նիստի օրակարգը.1.Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 103-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:2.Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:4.Արմավիր համայնքի սեփականություն համարվող հողամասն աճուրդային եղանակով օտարելու մասին:5. Արմավիր համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |