Այսօր: Կիրակի, 5 Հուլիսի 2020թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.07.20 ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️

Արմավիրի քաղաքապետարանը ավելի քան 25 խաչմերուկ երթևեկության նշաններով կահավորելու նպատակով ձեռք է բերել մեծ թվով լուսանդրադարձնող ճանապարհային երթևեկության նշաններ:
Ընթանում են երթևեկության նշանների տեղադրման աշխատանքները:

01.07.20 ‼️‼️ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի հունիս ամսին տեղական տուրքերի մասով Արմավիր համայնքի բյուջե է մուտքագրվել 5.707.000 դրամ՝ 1.940.000 դրամ կամ 51.5% ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին:

2020 թվականի առաջին կիսամյակում տեղական տուրքերի հավաքագրումը կազմել է 26.134.000 դրամ, պլանավորված ցուցանիշը կատարվել է 100.5% -ով:
2020 թվականի հունիս ամսին գույքահարկի մասով Արմավիր համայնքի բյուջե է մուտքագրվել 12.842.000 դրամ՝ 600.000 դրամ կամ 5% ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին:
2020 թվականի առաջին կիսամյակում գույքահարկի մասով հավաքագրումը կազմել է 83.458.000 դրամ, պլանային ցուցանիշը կատարվել է 93.3% -ով:

30.06.20 ‼️‼️‼️
Հունիսի 30-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստը:Օրակարգում ներառված էր 6 հարց.1.Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 133-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:2.«Արմավիր» ՋՕԸ-ի հետ ջրօգտագործման պայմանագիր կնքելու համաձայնություն տալու մասին:3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր (Քաղաքային) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին4.Բացօթյա (շարժական) առևտրի կետերի չափերը ... Մանրամասն
29.06.20 Սիրելի՛ արմավիրցիներ,
Տեղեկացնում ենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստը:Օրակարգում ներառված է 6 հարց.1.Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի <<<<Բարեկարգում>> տնօրինության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 133-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:2.<<Արմավիր>> ՋՕԸ-ի հետ ջրօգտագործման պայմանագիր կնքելու համաձայնություն տալու մասին:3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր (Քաղաքային) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու ... Մանրամասն
29.06.20 «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»
Հաշվի առնելով 2018-2019թթ. թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը՝ արդիական է բնակչության շրջանում իրականացնել թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման ուղղությամբ լայնածավալ իրազեկման աշխատանքներ: Կից ներկայացվում է ՀՀ-ում թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման հուշաթերթը, ինչպես նաև 2018-2019թթ. վերլուծությունը՝ մարզային կտրվածքով և ըստ թունավորումների զարգացման պատճառների:ՀՈՒՇԱԹԵՐԹ«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» I.        Ինչ է թունաքիմիկատը1.    Թունաքիմիկատը  թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ ... Մանրամասն
27.06.20 ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️


Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր շրջել են քաղաքի մի շարք փողոցներում և բժշկական դիմակներ բաժանել անցորդներին, շնորհակալություն հայտնել դիմակ կրող քաղաքացիներին՝ հիշեցնելով դիմակը ճիշտ կրելու ձևի և սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին:

26.06.20 ՀՈՒՆԻՍԻ 26-Ը ԱՐՄԱՎԻՐԻ ՏՈՆՆ Է.
ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՔԱՂԱՔԻ 89 ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ                                                                                                                           1931 թվականի ճիշտ այս օրը՝ հունիսի 26-ին հանդիսավոր պայմաններում կատարվեց Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրումը: Երբեմնի ամայի, անմարդաբնակ, անապատ հիշեցնող այս տարածքում դրվեց աշխատավորների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Արմավիր համայնք
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner