Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.10.19 ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եվ բնակարանային կոմունալ հարցերի բաժնի 1-ին կարգի մասնագետ3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ4.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետՄանրամասները կից հղմամբhttps://drive.google.com/…/1XsigLBKbs1OcMVrHPyYOatBmU…/view…Փաստաթղթերը ... Մանրամասն
08.10.19 ԷՋՄԻԱԾԻՆԸ 2704 ՏԱՐԵԿԱՆ Է

  Հոկտեմբերի 8-ին Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Սարգսյանը և Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆ. Պետրոսյանը մասնակցել են Էջմիածնի 2704 ամյակի շրջանակներում անցկացվող միջոցառումներին:

Օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք մասնակցել են Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցող հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում հանձնվեցին «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը շնորհավորում է Էջմիածնին՝ քաղաքի տոնի կապակցությամբ, մաղթում կայուն առաջընթաց և անշեղ զարգացում:

07.10.19 ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼՈՒ Է

 Վերջին 30 տարվա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրը Արմավիր քաղաքում. 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կապիտալ վերանորոգվելու է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը (Հ17 ճանապարհ): Ճանապարհի երկարությունը 2070 մետր է:

07.10.19 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՐԱՐԱՏ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ

 Հոկտեմբերի 7-ին ՀՀ Արմավիրի համայնքապետարանը՝ ի դեմս Արմավիրի համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի և «ԱՐԱՐԱՏ ֆուտբոլային ակումբը» ի դեմս գործադիր տնօրեն Արտյոմ Հակոբյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ֆուտզալի սուպեր լիգայի առաջնության թիմային պարապմունքների անցկացումն ու առաջնության տնային հանդիպումների կազմակերպումը իրենց հնարավորությունների և միջոցների կիրառմամբ «Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց» ՀՈԱԿ մարզադահլիճում կազմակերպելու նպատակով: Համագործակցությունը ներառում է նաև սիրողական խաղերի կազմակերպումը, երիտասարդների հետ հանդիպումները և փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպչական բնույթի այլ ուղղություններ:

06.10.19 ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԷՐ

Հոկտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարզ, քննարկել մարզի խնդիրները, հետևել ներդրումային ծրագրերին և զարգացմանը ։

Այցի շրջանակներում վարչապետը եղել է նաև Արմավիր քաղաքում, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ քայլել քաղաքի փողոցներով, հանդիպել բնակիչներին, հետևել քաղաքի ընթացիկ աշխատանքներին և քննարկել առաջիկա ծրագրերը։

05.10.19 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի’ մանկավարժներ,Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ. այսօրը ևս մի առիթ է ընդգծելու ձեր պատվաբեր առաքելության կարևորությունն ու էական նշանակությունը՝ նոր սերնդի ձևավորման ու կայացման պատասխանատու գործում:Մարդկության ամենավեհ արժեքները ամփոփված են ուսուցչի մեծարժեք կերպարում. Ձեր անմիջական ազդեցությամբ են ձևավորվում մարդկային հարաբերությունները, ազգային արժեհամակարգը, սերը դեպի ընտանիք ու հայրենիք, Ձեր անսպառ ջանքերն են արմատավորում գեղեցիկն ու բարին, վսեմն ու առաքինին։Ուսուցչի անսահման նվիրումն է, որ ոգեշնչում է երևակայել, փնտրել ու բացահայտել, թևավորվել դեպի անչափելին։Սիրելի’ ուսուցիչներ,Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ ... Մանրամասն
03.10.19 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՈՒԳՍԲՈՒՐԳ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

 Հոկտեմբերի 1-ին Արմավիրի համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը հանդիպում ունեցավ գերմանական Աուգսբուրգ քաղաքի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին քաղաքների երիտասարդական խնդիրներն ու ընթացիկ ծրագրերը, ևս մեկ անգամ ընդգծվեց երիտասարդական աշխատանքի ու կամավորության առանցքային դերն ու նշանակությունը, այնուհետև այցելեցին Արմավիր քաղաքի ակտիվ հասարակական կազմակերպություններ ՄԻՏՔ ՀԿ՝ նախագահ Լևոն Չուկակլյան, Արմավիրի զարգացման կենտրոն նախագահ՝ Naira Arakelyan, Ինտեգրացիոն ակումբ հանուն սոցիալական փոփոխության նախագահ՝ Ozheni Avetisyan և Երիտասարդական ավանգարդ հկ նախագահ՝ Susanna Matinyan։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու այ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner