Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.19 ԲԺԻՇԿ ԱԼԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Դեկտեմբերի 3-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիր Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի հիմնադրման 45 ամյակի առթիվ բաժանմունքի հիմնադիր, արմավիրցի վաստակաշատ բժիշկ Ալիկ Վահանի Հարությունյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով:

29.11.19 ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅԻ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
Նոյեմբերի 28-ին Արմավիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի պուրակի և կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ բարձրաստիճան հյուրեր:Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին և կիսանդրու քանդակագործ Սևակ Նալբանդյանին պարգևատրել է Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով, իսկ ճարտարապետ Հայկ Ասատրյանին` պատվոգրով:_________________________________________________________Մեծանուն ... Մանրամասն
28.11.19 ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Համագործակցելով ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities հասարակական կազմակերպության հետ, Արմավիրի քաղաքապետարանը ստացել է տեսակավորվող աղբի համար նախատեսված աղբամաններ։ Աղբամանները տեղադրվել են Արմավիրի քաղաքապետարանում և 12 մանկապարտեզներում. Տեսակավորված աղբը ուղարկվելու է վերամշակման, որից գոյացած գումարից հնարավորություն կունենանք ձեռք բերել քաղաքի փողոցներում տեղադրվող՝ տեսակավորվող աղբի համար նախատեսված աղբամաններ։

27.11.19 <<ՔՈՒՅՐ ԴՊՐՈՑՆԵՐ>> ԾՐԱԳԻՐ

 <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ը <<Քույր դպրոցներ>> ծրագրի շրջանակներում համատեղ համերգ ունեցավ Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպոցում: Հանդիսատեսը բարձր գնահատեց աշակերտների կատարումները, և դպրոցները հույս հայտնեցին, որ համատեղ համերգները շարունակական բնույթ կունենան:

 

27.11.19 ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արմավիրում ավարտվել են Սայաթ-Նովա փողոցի Հանրապետության-Ջիվանի և Մյասնիկյան փողոցի Չարենց-Հանրապետության փողոցների հատվածների ասֆալտապատման աշխատանքները:

25.11.19 ԱՐՄԱՎԻՐ ԱՇՈՒՆ ՖԵՍՏ
    Նոյեմբերի 23-ին Արմավիրի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ակտիվ արմավիրցի երիտասարդների նախաձեռնությամբ՝ Քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ աշնանային ֆեստիվալ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Արմավիր քաղաքի հասարակական կազմակերպությունների գործունեությանը, երիտասարդական և կամավորական ծրագրերին։Ֆեստիվալին մասնակցել են նաև Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, փոխքաղաքապետեր՝ Վ. Սարգսյանը և Խ. Մկրտչյանը։Ֆեստիվալին միացել էին Արմավիրի «Երիտասարդ կանանց առաջնորդության ակումբը», «Էկո Արմավիր», «Հանուն Արմավիրի» նախաձեռնությունները, «ՄԻՏՔ» ՀԿ-ն, «Օլիմպ սպորտ» մարզահամալիրը, Արմավիրի աղջիկների ... Մանրամասն
22.11.19 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 10 ՆԻՍՏ
Սիրելի՛ արմավիրցիներ,տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը:Օրակարգում ներառված է 13 հարց:Կից ներկայացնում ենք նիստի օրակարգը.1.Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 103-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:2.Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:4.Արմավիր համայնքի սեփականություն համարվող հողամասն աճուրդային եղանակով օտարելու մասին:5. Արմավիր համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու այ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner