27.09.25
Հարգանքի տուրք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի աշխատակազմի հետ հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
|
|
26.09.25
Արմավիր համայնքի ավագանու հերթական նիստը.
|
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 26-ի թիվ 11 հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
|
|
26.09.25
Աշխատանքային խորհրդակցություն Արմավիրի համայնքապետարանում.
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի, գյուղերի վարչական ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, համայնքի վարչական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:
|
|
25.09.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքապետարանի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը ...
Մանրամասն |
|
20.09.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Արմավիր եկող սիրելի՛ հյուրեր,Ուզում եմ տեղեկացնել, որ «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից փակ է լինելու Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի Սայաթ-Նովա-Կենտրոնական հրապարակ հատվածը:Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:00-ից փակ են լինելու Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցն ամբողջությամբ՝ Երևանյան-Հանրապետություն փողոցների խաչմերուկը, Հանրապետության փողոցի Հանրապետություն-Ս. Շահումյան, Հանրապետություն-Ա. Մյասնիկյան փողոցների խաչմերուկները, Ե. Չարենցի փողոցի Սայաթ-Նովա-Ե. Չարենց խաչմերուկից մինչև Ե. Չարենց-Խ. Աբովյան խաչմերուկը, Ե. Չարենց-Խ. Աբովյան խաչմերուկից Խ. Աբովյան-Ա. Ջիվանի խաչմերուկը (օղակաձև հատված), ...
Մանրամասն |
|
19.09.25
«Ֆեստիվառ»-ի վերջին կանգառն Արմավիրն է
|
Սեպտեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարությունը, Հանրային հեռուստաընկերությունը և Արմավիրի համայնքապետարանը սիրով բոլորին հրավիրում են միասին նշելու Հայաստանի Անկախության տոնը և այդ օրը Արմավիրը դարձնելու երաժշտության ու միասնականության փառատոնի կենտրոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ բեմում կլինեն բոլորի կողմից սիրված արտիստները՝ ապահովելով տոնական բարձր տրամադրություն և վարակիչ էներգիա։
|
|
19.09.25
Հայտարարություն
|
Տեղեկացվում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 26-ի թիվ 11 հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված է 14 հարց: Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |