| 
                            
                                    01.11.25  
                                    Հացիկ գյուղը նոր մանկապարտեզ կունենա․
                         | 
                     
                    
                        
                            
                            Ահա այսպիսի տեսք է ունենալու Արմավիր համայնքի Հացիկ գյուղի նոր կառուցվող մանկապարտեզը: Արդեն սկսվել են մանկապարտեզի շինարարական աշխատանքները:  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    31.10.25  
                                    Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը
                         | 
                     
                    
                        
                            
                            Հոկտեմբերի 31-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    27.10.25  
                                    Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովը
                         | 
                     
                    
                        
                            
                            Հոկտեմբերի 27-ի Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Ֆրանսիայի Հանրապետության Նիցի փոխքաղաքապետ Մագալի Ալթունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Արևելյան գործընկերության և Եվրոպական միության անդամ երկրների ներկայացուցիչներ։ Հանդես գալով որպես համանախագահ՝ համայնքի ղեկավարը ելույթի իր խոսքում ողջունել է ներկաներին, նշել CORLEAP-ի 14-րդ տարեկան համաժողովը Հայաստանում անցկացնելու կարևորությունը։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    24.10.25  
                                    Հայտարարություն
                         | 
                     
                    
                        
                            
                            «Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում ավտոաշտարակի վարորդի և էլեկտրիկի։ Ցանկացողներն անհրաժեշտ փաստաթղթերով կարող են դիմել «Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ (Հանրապետության 32) կամ զանգահարել 044-20-10-20 հեռախոսահամարով։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    24.10.25  
                                    Հայտարարություն
                         | 
                     
                    
                        
                            
                            Տեղեկացվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված է 6 հարց: Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    16.10.25  
                                    ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
                         | 
                     
                    
                        | 
                            
                             ՀՀ Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատվել է 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։ Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով  https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/։ Կարգի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։ 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    16.10.25  
                                    Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 14-ի թիվ 12 արտահերթ նիստ.
                         | 
                     
                    
                        
                            
                            Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 14-ի թիվ 12 արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:  
                             | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |