07.08.25
Աշխատանքային հերթական խորհրդակցությունը.
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանում անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը համայնքի ղեկավարի տեղակալների, գյուղերի վարչական ղեկավարների և աշխատակազմի քարտուղարի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշին, համայնքում իրականացվող շինաշխատանքներին, աղբահանությանը, սանիտարական մաքրման աշխատանքներին, լուսավորության համակարգի ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի: Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվել է ցուցումներ և հանձնարարականներ:
|
|
02.08.25
Լավ լուր
|
Արմավիրի բժշկական կենտրոնում 2025 թվականի հուլիս ամսին լույս աշխարհ է եկել 61 երեխա՝ 26 աղջիկ և 35 տղա
|
|
01.08.25
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը․
|
Արմավիր համայնքի 2025 թվականի հունվար-հուլիս ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 574 649 009 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 51 376 294 ՀՀ դրամով կամ 9,8 %-ով:
|
|
29.07.25
Հանդիպում Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի բնակիչների հետ․
|
Աշխատանքային օրվա սկզբում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի մի քանի բնակիչների հետ, որոնց հետ քննարկվել են 2025 թվականի հունիսի 30-ին ուժգին քամու հետևանքով պատճառված վնասների վերականգնման վերաբերյալ հարցեր։
|
|
25.07.25
Հայտարարություն
|
հուլիսի 27-ին, ժամը 12:00-ից, եկեք Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակ՝ միասին նշենք վարդավառը: Սիրով սպասում ենք բոլորիդ:
|
|
21.07.25
Հայտարարություն
|
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:Հարցաշարին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև լրացնել ստորև նշված ...
Մանրամասն |
|
21.07.25
Աշխատանքային հերթական խորհրդակցությունը.
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների և գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանությանը, սանիտարական մաքրման աշխատանքներին, համայնքում իրականացվող շինաշխատանքներին: Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվել է հանձնարարականներ և ցուցումներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |