|
01.11.25
Հացիկ գյուղը նոր մանկապարտեզ կունենա․
|
Ահա այսպիսի տեսք է ունենալու Արմավիր համայնքի Հացիկ գյուղի նոր կառուցվող մանկապարտեզը: Արդեն սկսվել են մանկապարտեզի շինարարական աշխատանքները:
|
|
|
31.10.25
Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը
|
Հոկտեմբերի 31-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
|
|
|
27.10.25
Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովը
|
Հոկտեմբերի 27-ի Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Ֆրանսիայի Հանրապետության Նիցի փոխքաղաքապետ Մագալի Ալթունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Արևելյան գործընկերության և Եվրոպական միության անդամ երկրների ներկայացուցիչներ։ Հանդես գալով որպես համանախագահ՝ համայնքի ղեկավարը ելույթի իր խոսքում ողջունել է ներկաներին, նշել CORLEAP-ի 14-րդ տարեկան համաժողովը Հայաստանում անցկացնելու կարևորությունը։
|
|
|
24.10.25
Հայտարարություն
|
«Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում ավտոաշտարակի վարորդի և էլեկտրիկի։ Ցանկացողներն անհրաժեշտ փաստաթղթերով կարող են դիմել «Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ (Հանրապետության 32) կամ զանգահարել 044-20-10-20 հեռախոսահամարով։
|
|
|
24.10.25
Հայտարարություն
|
Տեղեկացվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված է 6 հարց: Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):
|
|
|
16.10.25
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
ՀՀ Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատվել է 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։ Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/։ Կարգի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
|
16.10.25
Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 14-ի թիվ 12 արտահերթ նիստ.
|
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 14-ի թիվ 12 արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |