Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Արմավիր համայնքի սիրելի՛ դպրոցականներ, կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս կյանքում հիշարժան օր է և ամեն տարի այս տոնին միանում են նոր դպրոցականներ, որոնք իրենց կյանքի առաջին քայլերն են անում գիտության մեծ ճանապարհի արահետներով։Թող դպրոցական առաջին զանգի ղողանջները խաղաղությամբ և ուրախությամբ ազդարարեն նոր ուսումնական տարվա մեկնարկը և սերնդափոխությունը նոր հեռանկարներով թող նշանավորվի ու դպրության անմար ջահը թող շարունակի լուսավորել առաջընթացի նոր ուղիները։Սիրելի՛ աշակերտներ, ցանկանում եմ՝ առողջ մտքով լիարժեքորեն օգտվեք և իրացրեք կրթության ձեր իրավունքը, զարգացրեք ձեր կարողությունները և նոր հմտություններով ... Մանրամասն
19.08.25 Քաղաքացիների հերթական ընդունելությունը․
Արմավիրի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի տեղակալ Կարեն Մկրտչյանի, աշխատակազմի քարտուղար Լիանա Հայրապետյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունել է համայնքի տարբեր բնակավայրերի թվով 16 քաղաքացիների։
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքաշինության՝ փողոցների ասֆալտապատման, բարեկարգման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության, սանիտարական մաքրման, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրներին։
Քննարկելով բարձրացված հարցերը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
15.08.25 Հայտարարություն
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ2025թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում (հասցե՝ գ. Մյասնիկյան Գագարինի փողոց 2) տեղի կունենա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի /ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2/ կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 2-րդ հողամաս հասցեում ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ... Մանրամասն
15.08.25 Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստ.
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 10 արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
14.08.25 Հայտարարություն
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է, որ 2025 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից Արմավիր համայնքի ղեկավարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև 15.08.2025 թվականը, ժամը 18:00-ն դիմել Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության 32), զանգահարել 0237-2-36-54 հեռախոսահամարով կամ գրել Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
14.08.25 Հանդիպում «Սմայլ ON» ամառային ճամբարի մասնակիցների հետ
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի համայնքապետարանում ընդունել է «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված «Սմայլ ON» ամառային ճամբարի մասնակիցներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիր համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ, համայնքում ընթացող քաղաքաշինական բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման, համայնքային կյանքի գրավչության բարձրացման ուղղված և համայնքային կյանքում երիտասարդության կարևոր դերի վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
14.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներԱրմավիրի համայնքապետարանը 2022 թվականի թվականի մայիսի 17-ից միացել է «Տեղական բաց կառավարում» նախաձեռնությանը: ԲԿԳ (Բաց կառավարման գործընկերություն) նախաձեռնության նպատակն է բարելավել հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնել առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:«Տեղական բաց կառավարում» նախաձեռնության ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքը ստանձնել է երկու հանձնառություն՝ մասնակցային բյուջետավորում և բարեվարքության համակարգի ներդնում։Արմավիր համայնքապետարանը պատրաստակամություն է հայտնում ստանձնելու ևս մեկ հանձնառություն հետևյալ ուղղություններից՝1. Ինտերակտիվ բյուջեի2. Կոռուպցիայի կանխարգելման միջոցառումներ3. ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Արմավիր համայնքում շինարարական եռուզեռ է։
Արմավիր համայնքում կառուցվող և հիմնանորոգվող մանկա
Առաջինի Լուրեր լրատվականի անդրադարձն Արմավիր համայ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner