Հայտարարությունների քանակը`
33
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 3 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/08/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/08/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1) բարձրագույն կրթություն. 2)«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը. 3) Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր): Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են` 1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն. 3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն. 6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով` 1) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ. 2) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել. 3) նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․ 4) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 5) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով. 6) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն. 7) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են. 8) 65 տարին լրացած քաղաքացիները: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։ Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը հաստատության կրթական գործունեությամբ ապահովում է պետական կրթական չափորոշչով սահմանված յուրաքանչյուր սանի նախադպրոցական կրթությունը՝ ի շահ անհատի, հասարակության, պետության և գործում է կանոնադրության հիման վրա։ Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի վարձատրության չափը` ամսական 170000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ է: Վերը նշված մրցույթը կկայանա 2024թ. սեպտեմբերի 10-ին ժամը 11:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. օգոստոսի 27-ը: Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արմավիրի համայնքապետարանի շենքում /ք. Արմավիր, Հանրապետության 32/: Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները աշխատակազմ են ներկայացնում` 1) դիմում. 2) մեկ լուսանկար` 3x4 չափսի. 3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին. 4) ինքնակենսագրություն. 5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում հավստագրի՝ բնօրինակները և պատճենները. 6) տեղեկանք` մշտական բնակության վայրից. 7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024թ. օգոստոսի 27-ը մինչև ժամը 18:00-ն: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ / ք. Արմավիր, Հանրապետության փ. 32 հեռ. 0237-2-36-54/ կամ Արմավիրի մարզպետի աշխատակազմ /ք.Արմավիր Աբովյան 71/:
|
| | |
|
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.2-17/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/08/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/08/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1.Աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր 3.2-17/ Առաջին կարգի մասնագետը՝ ա)կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով. բ)ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. գ)հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին. դ)անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ. ե)բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. զ)իրականացնում է բաժնի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված կոնկրետ հանձնարարականների ժամանակին և պատշաճ կատարումը: է)համագործակցում է համապատասխան ոլորտի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ` ցուցաբերելով մեթոդական և կազմակերպչական աջակցություն: ը)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: թ)Բաժնի 1-ին կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ. 2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` ա)առնվազն միջնակարգ կրթություն. բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և բաժնի գործառույթներից բխող համապատասխան ոլորտի իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. գ)տիրապետում՝անհրաժեշտ տեղեկատվությանը. դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արմավիրի համայնքապետարանի շենքում (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32): Դիմող քաղաքացիները Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32) կամ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը). բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները. գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը. դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ. զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք. է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի. ը) անձնագրի պատճենը: թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն: Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք: Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը: Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն և պատասխանատվության զգացում: Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ: Թափուր պաշտոնի համար նշանակված մրցույթը կկայանա 2024թ. սեպտեմբերի 6-ին ժամը 14:00-ին: Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. օգոստոսի 23-ը, մինչև ժամը 18:00-ն: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Արմավիր, Հանրապետության փ. 32 հեռ. 0237-2-36-54/ կամ Արմավիրի մարզպետի աշխատակազմ /ք.Արմավիր Աբովյան 71/:
|
| | |
|
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.2-8/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/08/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/08/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1.Աշխատակազմի Իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր 3.2-8/ Առաջին կարգի մասնագետը՝ ա)կատարում է Բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով. բ)ապահովում է Բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. գ)հետևում է Բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է Բաժնի պետին. դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և Բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. ե)Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները. զ)Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. է)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: ը) ապահովում է Արմավիրի համայնքապետարանում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումը՝ 2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` ա)առնվազն միջնակարգ կրթություն. բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Գնումների մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. գ)տիրապետում՝ անհրաժեշտ տեղեկատվությանը. դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արմավիրի համայնքապետարանի շենքում (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32): Դիմող քաղաքացիները Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32) կամ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը). բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները. գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը. դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ. զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք. է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի. ը) անձնագրի պատճենը: թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն: Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք: Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը: Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն և պատասխանատվության զգացում: Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, «Գնումների մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ: Թափուր պաշտոնի համար նշանակված մրցույթը կկայանա 2024թ. սեպտեմբերի 6-ին ժամը 12:00-ին: Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. օգոստոսի 23-ը, մինչև ժամը 18:00-ն: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Արմավիր, Հանրապետության փ. 32 հեռ. 0237-2-36-54/ կամ Արմավիրի մարզպետի աշխատակազմ /ք.Արմավիր Աբովյան 71/:
|
| | |
|
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.2-5/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/08/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/08/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1.Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր 3.2-5/ Առաջին կարգի մասնագետը՝ ա)կատարում է Բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով. բ)հետևում է Բաժնի պետի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է Բաժնի պետին. գ)իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և Բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. դ)բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները. ե)բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. զ)բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով գնումների ընթացակարգին. է)բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է գնման և վճարման ժամանակացույցերի ժամանակին և սահմանված կարգով կազմման և ներկայացման ապահովվում. ը) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բյուջետային գործընթացին. թ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրերով սահմանված այլ լիազորություններ. Բաժնի 1-ին կարգի մասնագետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ: 2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` ա)առնվազն միջնակարգ կրթություն. բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հարկային օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին, «Հարկերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. գ) տիրապետում՝ անհրաժեշտ տեղեկատվության. դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արմավիրի համայնքապետարանի շենքում (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32): Դիմող քաղաքացիները Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32) կամ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը). բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները. գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը. դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ. զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք. է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի. ը) անձնագրի պատճենը: թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն: Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք: Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը: Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն և պատասխանատվության զգացում: Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հարկային օրենսգիրք, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին, «Հարկերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ: Թափուր պաշտոնի համար նշանակված մրցույթը կկայանա 2024թ. սեպտեմբերի 6-ին ժամը 10:00-ին: Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. օգոստոսի 23-ը, մինչև ժամը 18:00-ն: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Արմավիր, Հանրապետության փ. 32 հեռ. 0237-2-36-54/ կամ Արմավիրի մարզպետի աշխատակազմ /ք.Արմավիր Աբովյան 71/:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/08/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/09/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Մայիսյան, 1-ին փողոց, 52 շենք) տեղի կունենա «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի (ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Մեծամոր) կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)77416923:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյան (հեռ․՝ 093358006, էլ․ փոստ՝ sharoyantamara@gmail.com)։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/06/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/07/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024թ. հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․Արմավիր, Հանրապետության 32) տեղի կունենա «ԱՅ Ջի Էյ ինվեստ» ՍՊԸ-ի /ՀՀ քաղաք Երևան, Սևանի փ. 86/2/ կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոց 105/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյան (հեռ․՝ 093358006, էլ․ փոստ՝ sharoyantamara@gmail.com)։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/05/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024թ. Հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Մյասնիկյան, Մյասնիկյան փողոց 4) տեղի կունենա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՀՀ, Երևան, Մելիք Ադամյան 2/2) կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 2-րդ հողամաս հասցեում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյան (հեռ․՝ 093358006, էլ․ փոստ՝ sharoyantamara@gmail.com)։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/05/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024թ. Հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․Արմավիր, Հանրապետության 32) տեղի կունենա «Առսթոռ» ՍՊԸ-ի /ՀՀ Կոտայք Նոր Հաճն Գայի փ. 1/31/ կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց 39 հասցեում «Նորք» բնակելի թաղամասի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյան (հեռ․՝ 093358006, էլ․ փոստ՝ sharoyantamara@gmail.com)։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 2-րդ հողամաս հասցեում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման ընթացակարգերից բխող հանրային քննարկումը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք․ Արմավիր, Հանրապետության 32)՝ 2024 թվականի հունիսի 3-ին, ժամը 11։00-ին։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
26/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց 39 հասցեում «Նորք» բնակելի թաղամասի կառուցման ընթացակարգերից բխող հանրային քննարկումը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք․ Արմավիր, Հանրապետության 32)՝ 2024 թվականի մայիսի 31-ին, ժամը 11։00-ին։
|
| | |
|
|
|
ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/12/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երեք ծրագրային հայտերի (Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և մշակույթի տան միջնամասում ժամանակակից լուծումներով այգու կառուցման ծրագիր, Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգման ծրագիր և Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգման ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ հայտերը կազմված են` համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
Հաշվի առնելով նշյալ որոշման հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ սույն գրությամբ նախարարությունը ծանուցում է՝ Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և մշակույթի տան միջնամասում ժամանակակից լուծումներով այգու կառուցման ծրագրի, Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգման ծրագրի և Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգման ծրագրի հայտերին համաձայնություն տալու մասին:
Միաժամանակ նկատի ունենալով նաև հիշյալ որոշման հավելվածի 22-րդ կետում նախանշված կարգավորումը` առաջարկում ենք հայտին համաձայնություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակել համայնքի պաշտոնական կայքում:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
07/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում են մրցույթներ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լոգոպեդի /0,5 դրույք/ և ֆիզկուլտուրայի հրահանգչի /1 դրույք/թափուր հաստիքների համար։
Լոգոպեդի և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.
1․դիմում
2․կրթության մասին փաստաթուղթ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/
5․ինքնակենսագրություն
6․մեկ լուսանկար` 3x4 չափի
7․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/
10․որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2024թ. մայիսի 7-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթները տեղի կունենան մայիսի 14-ին` ժամը 11։00-ին թիվ 9 մսուր-մանկապարտեզում (հասցե` Արարատյան 1/2)։
Տեղեկությունների համար զանգահարել 093-52-42-06:
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
07/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի ֆիզհրահանգչի (1,25 դրույք) թափուր տեղի համար ։
Ֆիզհրահանգչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մանագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․ դիմում
2․կրթության մասին փաստաթուղթ
3․ անձը հաստատող փաստաթուղթ
4․ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5․ ինքնակենսագրություն
6․ մեկ լուսանկար` 3/4 չափի
7․ այլ պետության քաղաքացիները` ՀՀ -ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։
8․ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
9․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/
10․ որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2024 թվականի մայիսի 7-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, թիվ 4 մսուր-մանկապարտեզում (հասցե` Մաշտոցի 32):
Տեղեկատվությունների համար զանգահարել (0237)2-30-68:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Արմավիրի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/02/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/03/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Արմավիր համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ ունենք մեր բնակչության կողմից ստացված առաջարկներ։
Ամենաշատ քվե ստացած ծրագիրը կամ ծրագրերը, որոնք հնարավոր կլինի իրագործել 145 161 600 ՀՀ դրամի սահմաններում, կյանքի կկոչվեն։
Ուստի ակնկալում ենք յուրաքանչյուրիդ ակտիվ և պատասխանատու մոտեցումն այս ծրագրի իրականացման հարցում։
_________________________________________
Հիշեցնենք, որ քվեարկել կարող են միայն Արմավիր համայնքի 16 տարին լրացած քաղաքացիները՝ armavircity.am կայքում գրանցվելուց և քվեարկելու իրավասությունը ստանալուց հետո։
|
| | |
|
|
|
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.2-2/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/02/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/03/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1.Աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր 3.2-2/
Առաջին կարգի մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով.
բ)բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության աշխատանքները.
գ)հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
դ)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե)կատարում է ՀԿՏՀ (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ) աշխատանքների կազմակերպում, համակարգում, իրականացնում է բնակչության և կազմակերպությունների ռեգիստրի վարում.
զ)բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
է)բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ը)բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների և եզրակացությունների կազմման աշխատանքները.
թ)իրականացնում է ավագանու նիստերի արձանագրությունների, ավագանու որոշումների նախագծերի, որոշումների, քաղվածքների հետ կապված էլեկտրոնային համակարգում տարվող աշխատանքները.
ժ)բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է դիմումների և պաշտոնական գրությունների պատասխանները.
ժա)բաժնի պետի հանձնարարությամբ տպագրում է տոնական շնորհավորանքների, ուղերձների տեքստերը.
ժբ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի 1-ին կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ.
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա)առնվազն միջնակարգ կրթություն.
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արմավիրի համայնքապետարանի շենքում (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32):
Դիմող քաղաքացիները Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության փ. 32) կամ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի պատճենը:
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն և պատասխանատվության զգացում:
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներ:
Թափուր պաշտոնի համար նշանակված մրցույթը կկայանա 2024թ. մարտի 19-ին ժամը 12:00-ին:
Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. մարտի 5-ը, մինչև ժամը 18:00-ն:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Արմավիր, Հանրապետության փ. 32 հեռ. 0237-2-36-54/ կամ Արմավիրի մարզպետի աշխատակազմ /ք.Արմավիր Աբովյան 71/:
|
| | |
|
|
1 2 3 |
|