Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.11.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հարգելի՛ արմավիրցիներ,Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առիթով։Տեղական ինքնակառավարումն իշխանության համայնքային կառավարման արժեհամակարգ է, որն ապահովում է համայնքներում ժողովրդավարությունը, բազմակարծությունը և բնակիչների մասնակցությունը համայնքային խնդիրների արդյունավետ լուծմանը։Շնորհավորելով բոլորիս՝ նաև շնորհակալություն եմ հայտնում Արմավիր համայնքի բոլոր բնակիչներին քաղաքացիական բարձր գիտակցումով Արմավիր համայնքում տեղական ինքնակառավարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Այս համագործակցությունն է ապահովում հաջողությունների այն ամուր շղթան, որի յուրաքանչյուր օղակը համայնքի զարգացմանն ուղղված ծրագրի իրականացումն ապահովող մի նոր ձեռքբերում է՝ կառուցվող, վերակառուցվող ... Մանրամասն
01.11.25 Հացիկ գյուղը նոր մանկապարտեզ կունենա․
Ահա այսպիսի տեսք է ունենալու Արմավիր համայնքի Հացիկ գյուղի նոր կառուցվող մանկապարտեզը:
Արդեն սկսվել են մանկապարտեզի շինարարական աշխատանքները:
31.10.25 Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը
Հոկտեմբերի 31-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
27.10.25 Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովը
Հոկտեմբերի 27-ի Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) 14-րդ տարեկան համաժողովին։
Համաժողովին ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Ֆրանսիայի Հանրապետության Նիցի փոխքաղաքապետ Մագալի Ալթունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Արևելյան գործընկերության և Եվրոպական միության անդամ երկրների ներկայացուցիչներ։
Հանդես գալով որպես համանախագահ՝ համայնքի ղեկավարը ելույթի իր խոսքում ողջունել է ներկաներին, նշել CORLEAP-ի 14-րդ տարեկան համաժողովը Հայաստանում անցկացնելու կարևորությունը։
24.10.25 Հայտարարություն
«Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում ավտոաշտարակի վարորդի և էլեկտրիկի։
Ցանկացողներն անհրաժեշտ փաստաթղթերով կարող են դիմել «Արմավիր համայնքի լուսավորություն» ՀՈԱԿ (Հանրապետության 32) կամ զանգահարել 044-20-10-20 հեռախոսահամարով։
24.10.25 Հայտարարություն
Տեղեկացվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 31-ի թիվ 13 հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված է 6 հարց:
Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):
16.10.25 ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1441-Լ որոշմամբ հաստատվել է 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։

Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/։

Կարգի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Արմավիր համայնքում շինարարական եռուզեռ է։
Արմավիր համայնքում կառուցվող և հիմնանորոգվող մանկա
Առաջինի Լուրեր լրատվականի անդրադարձն Արմավիր համայ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner