Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ - ԲՅՈւՋԵ 2025
Ընթացիկ փուլ՝
420059253_684086280567076_3616942590782861521_n.jpg

Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Արմավիր համայնքում մեկնարկել է 2025 թվականի Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գործընթաց, որին կարող են մասնակցել համայնքի 16 տարին լրացած բնակիչները՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։ Մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով համայնքի ավագանու 2025 թ. հունվարի 14-ի Ν 015-Ա որոշումով համայնքի 2025թ-ի բյուջեում նախատեսվել է 61 000 000 ՀՀ դրամ գումար։ Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի 20 000 000 ՀՀ դրամը:

Արմավիր համանքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 0129-Ա որոշմամբ ստեղծվել է Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով:

Շնորհիվ այս միջոցառման՝ Արմավիր համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը:

Առնչվող փաստաթղթեր
(274.23 Կբ)
(202.87 Կբ)
(141.25 Կբ)
(119.67 Կբ)
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում (07/03/2025-31/03/2025)
01/02/2025-31/12/2025
Ընթացքում է
10/02/2025 09:00-16/02/2025 22:00
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ Ֆելիքս Պետրոսյան, Նոյեմի Խաչատրյան
17/02/2025-19/02/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ Ֆելիքս Պետրոսյան, Ռուզաննա Մանուկյան, Նոյեմի Խաչատրյան
20/02/2025 09:00-03/03/2025 23:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Ֆելիքս Պետրոսյան, Նոյեմի Խաչատրյան
04/03/2025-06/03/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ Ֆելիքս Պետրոսյան
07/03/2025-31/03/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ Ֆելիքս Պետրոսյան
01/04/2025-20/12/2025
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ Ֆելիքս Պետրոսյան
21/12/2025-31/12/2025
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ Ֆելիքս Պետրոսյան, Նոյեմի Խաչատրյան
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
Լուկաշին գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցում   ԳՈՌ ԳՈՒԳՈՒՋՅԱՆ   12 փետրվար 2025 Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի կենտրոնական զբոսայգում 20X40 տիպի արհեստական խոտածածկով  ֆուտբոլի դաշտի կառուցում։ Դաշտի վերանորոգումը կնպաստի գյուղի երեխաների ժամանցի ապահովմանը ։ Երեխաները անվճար հիմունքներով կունենան հասանելիություն բոլոր անհրաժեշտ պարագաներին ֆիզիկական ակտիվ կյանք վարելու համար (գնդակ, թենիս, պարան, բադմինտոն, բասկետբոլի ցանց և այլն)։ Վերանորոգված ֆուտբոլի դաշտ, որը համապատասխանում է սպորտային չափանիշներին և խրախուսում է համայնքի ներգրավածությունը սպորտի և ֆիզիկական ակտիվության մեջ ։
1 744
Այլ
Արմավիր քաղաքում ֆուտբոլի դաշտի կառուցում   ԱՐԱՄ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ   12 փետրվար 2025 Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 16/6 հասցեում արհեստական խոտածածկով 20X40 տիպի ֆուտբոլի դաշտի կառուցում, ինչպես նաև ֆուտբոլի դաշտի հարևանությամբ բացօթյա մարզասարքերի տեղադրում։ Դաշտի վերանորոգումը կնպաստի տվյալ թաղամասի և հարակից շրջանների երեխաների ֆիզիկական ակտիվության աճին։ Դաշտի հարևանությամբ բացօթյա մարզասարքերի տեղադրումը կնպաստի Street workout մարզաձևի զարգացմանը Արմավիր համայնքում։ Դաշտին հարակից գտնվում են Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզը և  թիվ 8 հիմնական դպրոցը։ Վերանորոգված ֆուտբոլի դաշտը կհամապատասխանի սպորտային չափանիշներին և կխրախուսի համայնքի ներգրավածությունը սպորտի և ֆիզիկական ակտիվության մեջ ։
2 830
Այլ
Նորավան գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցում   ՍԵՎԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ   12 փետրվար 2025 Արմավիր համայնքի Նորավան գյուղում 20X40 տիպի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտի կառուցում։ Դաշտի վերանորոգումը կնպաստի գյուղի երեխաների ժամանցի ապահովմանը ։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել անվտանգ, ֆունկցիոնալ և գրավիչ ֆուտբոլային դաշտ համայնքի երեխաների և երիտասարդների համար։ Վերանորոգված ֆուտբոլի դաշտը կհամապատասխանի սպորտային չափանիշներին և կխրախուսի համայնքի ներգրավածությունը սպորտի և ֆիզիկական ակտիվության մեջ ։ Ծրագրի բյուջեն կկազմի շուրջ 20մլն դրամ, որը կծառյի հետևյալ նպատակներին՝ շինարարական գույքի ձեռքբերում, շինարարական աշխանքների գումար, անհրաժեշտ սպրտային գույքի ձեքբերում՝ գնակներ, դարպասի ցանցեր և այլն։
1 703
Այլ
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

Անհայտ օգտատեր 1 շաբաթ առաջ
Շնորհակալություն բոլոր բարեփոխումների համար :Ցավոք ,երբ կարծիք ենք հայտնում ,դա դիտվում  է որպես հրաման և զայրույթի առիթ է դառնում :Ինչ որոշել եք բարի ընթացք թող ստանա :😊
Պատասխանել
Անհայտ օգտատեր 1 շաբաթ առաջ
Շենքերի բակերը մաքրեք ավտոտնակներից և խաղահրապարակներ սարքեք,կտեսնեք որքան երեխաներ դուրս կգան ֆուտբոլ խաղալու
Պատասխանել
ՆԵԼԼԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ 2 շաբաթ առաջ
Ֆուտբոլի դաշտերի կառուցումը կարևոր է ,բայց ավելի կարևոր և  առաջնային խնդիրներից է Արմավիր քաղաքում խմելու ջրի հարցի կարգավորումը ,եթե չունենանք մաքուր ջուր ,առողջ սերունդ չենք ունենա և ֆուտբոլի դաշտերը կմնան առանց մարզիկների։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 շաբաթ առաջ
Գ
Պատասխանել
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ 2 շաբաթ առաջ
բաժանորդագրումն
Պատասխանել
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ 2 շաբաթ առաջ
Բարի օր, ինչպե՞ս կարող ենք բաժանորդագրումըն էջին կասեցնել։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 շաբաթ առաջ
Առաջարկում եմ Այգեվան գյուղի արվեստի դպրոցը վերանորոգվի ,որպեսզի երեխաները կարողանան մասնակցեն տարբեր խմբակների և էլ ավելի հայեցի դաստիարակ են։
Պատասխանել
ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2 շաբաթ առաջ
Ցանկալի է բակերի ասֆալտապատում։ Հանրապետության 12,43,37 ... շենքերի բակերը սարսափելի վիճակում են։
Պատասխանել
ՄՀԵՐ ԱԲԳԱՐՅԱՆ 3 շաբաթ առաջ
ԻՆՉՊԵՍ Է ՍՏԱՑՎՈՒՄ ՈՐ  ՆՈՒՅՆ ՕՐՆ ԵՐԵՔ ՄԱՐԴ ԱՌԱՋԱՐԱՐԿՈԻՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ?  ?  ? ՈՒՐԻՇ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ?  ?  ?
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
ԱՌԱՋԱՐԿՈԻՄ ԵՄ վերանորոգել Գորկի փողոցից դեպի Մայիսյան ճանապարհն ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Առաջարկում եմ որ շենքերի նկուղներում մաքրման աշխատանքներ տանեն։Ես ապրում եմ Շահումյան 15շ և մեր նկուղներում աղբից առնետներից պրծում չկա ու այդ կուտակված տարիների աղբից վտանգավոր է դարձել բակում երեխաների խաղալը
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Առաջարկում եմ Մարզի համար լողի և սպորտի հաճախումը մի քիչ մատչելի դարձնել որ մարդիկ կարողանան օգտվել։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Բարև ձեզ Նախ շնորհակալություն ձեր աշխատանքի համար։Առաջարկում եմ  շենքերի բակերում մեկական լույս տեղադրելՀաճախ շների հարձակում է լինում երեխաները մթության մեջ չեն կարողանում խաղալ։Խոսքը Շահումյան 15շենքի և մնացած շենքերի մասին է։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Շատ կցանկանայի 108 թաղամասը տեսնել բարեկարգ,ասֆալտած,այգիով ու սիրուն մայթերով,այսքանը
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Կառաջարկեի ամենի ինչ չկենտրոնացնել քաղաքի կենտրոնում,ծայրամասերում էլ կառուցեք եկեղեցի,այգի,շնորհակալություն
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Առաջարկում եմ բակերում կառուցել ստորգետնյա կայանատեղիներ,իսկ ապօրինի կառուցված ավտոտնակները քանդել և փոխարենը կառուցել խաղահրապարակներ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Բարև ձեզ։ Ողջունելի է ծրագիրը։ Կցանկանամ 2025 թվականին ուշադրություն դարձնեք Արմավիր համայնքի Այգեվան գյուղի ամբուլատորիային։Լինելով խարխլված խոնավ հատկապես տարվա ցուրտ եղանակին հնարավոր չէ իրականացնել որակյալ բուժօգնություն։ Խնդրում եմ ուշադրություն  դարձրեք գոնե որաշակիորեն հիմնանորոգվի։Որպեսզի կարողանանք էլ ավելի որակյալ բուժօգնություն ցուցաբերենք գյուղի բնակիչներին։ Հուսամ խնդրանքս կիրագործվի։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Բարեվ ձեզ ես միշտ մտածել եմ որ սպորտի ընդգրկումն Արմավիրում քիչ է եւ այդ պատճառով իմ օրինակով շատ արմավիրաբնակներ ստիպված Երեւան են գնում մեծ թենիսի պարապմունքների։ Շատ կուզենայի որ գոնե 1 կամ 2 կորտեր ունենայինք քաղաքում որն ըստ իս քաղաքային իշխանությունների համար շատ արագ կազմակերպվող հարց է։ Անկեղծ ասած մի քանի անգամ ուզել եմ բիզնես պլաններ կազմել եւ մտածում էի որ կարող էի հիմնել Արմավիրում առաջին պրոֆեսիոնալ կորտը բայց միշտ ժամանակը չի հերիքացրել կամ անընդհատ տեղի փնտրտուքի մեջ եմ եղել։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
1.Արմավիրի կենդանաբանական այգու հետ լուրջ համագործակցություն. տարածքի բարեկարգում, ավելի հրապույր և ժամանցային տարածքի ստեղծում 2. Երկաթգծի ստորգետնյա անցումի վերանորոգում և շահագործում։3 Սարդարապատ կինոթատրոնի շենք ունենք, լուրջ կինոթատրոն դառնար։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Լաէ կլինի մարդկանց համար էլ լուսացույցներ տեղադրեք,մենակ ավտոկայանի մոտ կա եւ մենակ այդտեղ են մարդիկ ճիշտ անցնում փողոցը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Բարև ձեզ, ես Ռոզա Ղազարյանս ունեմ առաջարկ։ Ապրելով Արմավիրի մարզ,գյուղ Ակնալիճում,սիրելով իմ աշխատանքը,որպես կարի տեխնոլոգ,տան պայմաններում զբաղվում եմ տեքստիլ արտադրությամբ։Ես հասկացել եմ,որ իմ գյուղը ունի պահանջարկ ունենալու կարի արտադրամաս և կունենանք աշխատատեղ, և շատերին կտանք խնդիրների լուծում։
Պատասխանել
Անհայտ օգտատեր Մոտ 1 ամիս առաջ
Բարև ՁեզԱռաջարկում եմ տուգանք սահմանել բոլոր այն մարդկանց նկատմամբ,ովքեր կաղտոտեն քաղաքը ։Այս բարեկարգման մեջ մարդիկ չսովորեցին մաքուր պահել քաղաքը ,միայն խիստ պահանջները լուծում կտան հարցին։Թերևս այսքանը։Շնորհակալություն
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 շաբաթ առաջ
Հարգելի՛ քաղաքացի, շնորհակալ ենք հոգատարության համար։ Առաջիկայում «Բարեկարգում» տնօրինության հետ կքննարկենք այդ հարցը և հանրությանը կիրազեկենք այդ մասին։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 շաբաթ առաջ
Արմավիր քաղաքում սվետաֆորների մեծ պահաջ կա,որ շատ կարևոր է։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 1 շաբաթ առաջ
Կեցցեք☝️
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner