Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ (ԲՅՈւՋԵ 2024)
Ընթացիկ փուլ՝
imgCover_0.jpg

Արմավիր համայնքում մեկնարկել է 2024 թվականի Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գործընթաց, որին կարող են մասնակցել համայնքի 16 տարին լրացած բնակիչները՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։ Մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 21-ի Ν 139-Ա և 2024 թվականի հունվարի 18-ի N  008-Ա որոշումներով համայնքի 2024թ-ի բյուջեում նախատեսվել է 24 193 600 ՀՀ դրամ գումար, որը կազմում է ծրագրի իրականացման համար հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսը։ Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի 145 161 600 ՀՀ դրամը:

Արմավիր համանքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի թիվ 0099-Ա որոշմամբ ստեղծվել է Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով:

Շնորհիվ այս միջոցառման՝ Արմավիր համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը:

 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝
ՔՎԵՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏԻ

 

Առնչվող փաստաթղթեր
(78.77 Կբ)
(2.04 Մբ)
(1.76 Մբ)
(1.71 Մբ)
Հաղթած առաջարկների իրագործում (06/05/2024-20/12/2024)
 
Ընթացքում է 21/12/2023-27/12/2024
Առաջարկների ընդունում 25/01/2024-15/02/2024
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում 25/01/2024-20/02/2024
Հրապարակված առաջարկների քվեարկություն 22/02/2024-14/03/2024
Հաղթող առաջարկների բացահայտում 15/03/2024-22/03/2024
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում 25/04/2024-01/05/2024
Հաղթած առաջարկների իրագործում 06/05/2024-20/12/2024
Գործընթացի արդյունքների ներկայացում 23/12/2024-27/12/2024
ShowTimeTable
Արդյունքներ
Առաջարկներ
Հանգստի վայր՝ քաղաքի սրտում (Արմավիրի համայնքապետարանի և Արմավիր համայնքի թիվ 1 մշակույթի տան միջև գտնվող տարածքում ժամանակակից լուծումներով այգու կառուցում)   Գայանե Հարոյան   14 փետրվար 2024 Արմավիրի համայնքապետարանի և Արմավիր համայնքի թիվ 1 մշակույթի տան միջև գտնվող տարածքում ժամանակակից լուծումներով այգու կառուցում: Այգին պետք է ունենա կանաչապատ հատվածով ճեմուղի, հատակում ներկառուցված լինի շատրվանային համակարգ, որը հնարավորություն կտա զբոսնելու, իսկ երեխաների համար կստեղծի ջրային և խաղային միջավայր: Այգին պետք է կահավորված լինի նստարաններով, երեխաների համար անհրաժեշտ խաղերով: Այգու՝ սիզամարգով կանաչապատված հատվածներում պետք է լինի ոռոգման համակարգ, իսկ ծառերի շուրջ անցկացված լինի կաթիլային ոռոգման համակարգ: Այգում նաև լինեն խաղաղություն կամ մանկություն բնութագրող արձաններ: Միջավայրին հարմարեցված լինի նաև օվալաձև կամ օղակաձև ամֆիթատրոն՝ մոտ 200 նստարանով: Քանի որ Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանը վերակառուցվում է սուբվենցիոն ծրագրով, իսկ շատրվանի հարակից տարածքն իր անբարեկարգ տեսքով չի ամբողջացնում մարզկենտրոնի գրավչությունը՝ առաջարկվում է իրականացնել այգու կառուցման ծրագիր, որն էսթետիկ տեսք կհաղորդի քաղաքի հրապարակին և ժամանցի ու հանգստի ապահովման վայրերից մեկը կդառնա համայնքում:
4065 1082
Կանաչ համայնք և բարեկարգում
Լենուղի գյուղի վարչական ղեկավարի նստավայրի շենքի մասնակի հիմնանորոգում (տանիք, դռներ և պատուհաններ)   Հրաչյա Ներսիսյան   14 փետրվար 2024 Լենուղի գյուղի վարչական ղեկավարի նստավայրի շենքի (նախկին գյուղապետարան) տանիքի հիմնանորոգում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում: Առաջարկված աշխատանքները գյուղի համար կարևոր են այնքանով, որ շենքը գտնվում է գյուղի կենտրոնում, սպասարկում է ողջ բնակչությանը և գտնվելով շատ անբարեկարգ վիճակում՝ գյուղին ևս հաղորդում է այդպիսի տեսք: Նախնական հաշվարկներով ծրագրի արժեքը կկազմի շուրջ 10 մլն դրամ:
3526 1075
Այլ
Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի ասֆալտապատում   Գեղամ Աշուղյան   14 փետրվար 2024 Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի ասֆալտապատում Ներկայացվող ծրագրով առաջարկվում է ասֆալտապատել Արմավիր քաղաքի Մ․ Հերացի փողոցը։ Փողոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչը ազդում է ինչպես բնակիչների կյանքի որակի, ռեսուրսների հասանելիության, այնպես էլ առողջական վիճակի վրա։ Փողոցի հողային ծածկույթի պատճառով տարածքում մշտապես տիրում է թանձր փոշի, որը վնասում է բնակիչների առողջությունը։ Եղանակային վատ պայմանների՝ անձրևի, ձյան պարագայում անհնարին է դառնում փողոցում տեղաշարժվել։ Լինում են դեպքեր, որ նույնիսկ երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել այս պայմաններում։ Երթևեկությունը խիստ դժվարացած է, ինչի պատճառով տաքսիներն անգամ հրաժարվում են այստեղ ուղևորափոխադրում իրականացնել։ Նշվածներից զատ՝ այս պայմաններում տարածքում շատ տարածված են տարբեր միջատներ և օձեր։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ բարեկարգ փողոց՝ վերոնշյալ հիմնախնդիրների լուծմամբ։
2555 325
Կանաչ համայնք և բարեկարգում
Մյասնիկյան գյուղի Մշակույթի տան դիմացի փոքր այգու և ճեմուղու հիմնանորոգում։   Սարգիս Հովսեփյան   15 փետրվար 2024 Մյասնիկյան գյուղի Մշակույթի տան դիմացի փոքր այգու և ճեմուղու հիմնանորոգում։ Այգու կենտրոնական հատվածում՝ Մշակույթի տան հիմնական մուտքի բազալտե սալիկների վերականգնում, այգու և ճանապարհի միջև մայթերի կառուցում, բազալտե եզրաքարերի տեղադրում։ Այգու տարածքում նստարանների տեղադրում, լուսավորության համակարգի անցկացում, ինչպես նաև մանկական խաղահրապարակի տեղադրում։
3325 977
Մշակույթ և ժառանգություն
  • Կարծիքներ

Ձեր կարծիք կարևոր է

Անհայտ օգտատեր 1 ամիս առաջ
U es kochvumer kviarkutyun?.amot cez duk angam bolor zayner@ hashvi charak. Cez tvuma bnakichner@ texyak chen, vor kani zayn petker etkan@ hastatecik. Hetoekl asumek es erkrum bana poxvel.
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Iharke ahat govelie te kaxaki te gyuxeri barekargum@, bayc im karcikov shat anardar mrcakcutyune nerkayacvac. Inche nshanakum hamematutyan kargov nerkayacnel mi amboxj gyux u mi poxoc, vor@ nor kazmavorvox taxamas, vori bnakichner@ arden kani tarie srti trtirov spasumen garnan galun vor mi popozutyn tesnen.Verjiverjo mexken mer erexek@, te menk mecers 10 ropeov poxocenk durs galis poshu mej korumenk.
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Որ ուզում եք իմանաք բոլորն էլ ցանկալիա հերթականությամբ, բացի հանգստի վայրից՝ քաղաքի սրտում։ Ես դա կթողնեի ամենավերջում, հանգստի վայրեր շատ ունենք։ Ասենք Մխիթար Հերացի փողոցից մենք մինչև գանք էդ հանգստի վայր մի քիչ հանգստանանք փոշու մեջ կկորենք , էլ չեմ ասում շնչելու մասին ։ Մի խոսքով այստեղ երեխաներ կան ու շատ, տեսեք հավասար տնտեսեք 👍🏻
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Aysinqn ete dzayner qich havaqi petqa tanq qaxaqi mechtexy hangsti goti sarqeq es chanhaparnel mna ha ipr sax xaxery xaxacel eq mnacela es
Պատասխանել
Սեդրակ Հարությունյան 2 ամիս առաջ
Ողջոյնելի ծրագիր է իրականացվում Արմավիրի համայնքապետարանի կողմից։ Շնորհակալ ենք որպես բնակիչ։ 👌
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Մյասնիկյանում խաղահրապարակ կառուցելը խինդ և ուրախություն կպարգևի ցանկացաձ երեխայի
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Միանշանակ անհրաժեշտ է
Պատասխանել
Թամարա Շառոյան ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ | Աշխատակազմի գլխավոր մասնագետ 2 ամիս առաջ
Հարգելի՛ բնակիչներ, առաջարկները կարող էիք ներկայացնել «Ուղարկել առաջարկ» բաժնում, սույն թվականի հունվարի 25-ից փետրվարի 15-ը։ Այժմ՝ ըստ հաստատված օրացուցային գրաֆիկի, ներկայացված առաջարկների քվեարկության փուլն է։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Իմ առաջարկը վերանորոգել Արմավիր քաղաքի հյուրանոցը և բարեկարգել տարածքը։Ժամանակին դա քաղաքի այցեքարտն էր,գալիս էին տարբեր երկրներից սպորտսմեններ,զբոսաշրջիկներ …Եթե դա մասնավորի ձեռքում է,պարտադրել շահագործել,և եթե ոչ վերադարձնել համայնքին։Արդեն բավականին ժամանակ է😡😡Հուսով եմ հաշվի կառնվի իմ առաջարկը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 2 ամիս առաջ
Կներեք,մոռացա ներկայանալԱրմինե Մալխասյան
Պատասխանել
Վարդան Սաֆարյան 2 ամիս առաջ
Հարգելիներ որ մի օր սկսեն շենքերը փլվել չզարմանաք, ոչ մեկի մտքով չի անցնում որ պետք է շենքերի տանիքները վերանորոգվի։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 3 ամիս առաջ
Kamurji taki  srjanadzev ertevekutyan  harcy luceq  etem  arajarkum  orekan  2 3  meqenayatera   caxseri  araj  kangnum el  cem  asum  xcanumy
Պատասխանել
Վարդան Սաֆարյան 2 ամիս առաջ
Դա պիտի կամուրջ բարձրացող ու իջնող նոր գծեր քցեն բետոնե։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner