Արմավիրի համայնքապետարանը համայնքի ավագանու՝2023թ հունվարի 17-ի Ν043-Ա որոշմամբ, համայնքի ս/թ-ի բյուջեում պլանավորել է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով:
Շնորհիվ այս միջոցառման՝ Արմավիր համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը:
Առաջարկներ կարող եք ներկայացնել այս էլեկտրոնային հարթակում՝ <<Ներկայացնել առաջարկ>> բաժնում։
Սպասում ենք ձեր ծրագրային առաջարկներին։