2022 թվականի հունվարի 8-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քննարկում Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար կազմի, վարչական շրջանների ղեկավարների, համայնքի ղեկավարների պաշտոնակատարների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր 2021 թվականի բյուջեի պլանավորման, 2022 թվականին սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների, ինչպես նաև 2021 թվականից 2022 թվական տեղափոխված աշխատանքների վերաբերյալ:
Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը տվեց հանձնարարականներ ապօրինի շինությունների կանխարգելման վերաբերյալ:
Վարչական ղեկավարներն ու բնակավայրերի ներկայացուցիչները ներկայացրեցին համայնքների առաջներթ լուծում պահանջող խնդիրները:
Կարևորելով նման քննարկումները` Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն առաջարկեց առաջիկայում նման հանդիպում ունենալ նաև նեղ ոլորտային թեմաներով` համապատասխան մասնագետների ներգրավմամբ: |