Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 20/02/2023 11:00
Վարող ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ, ՖԵԼԻՔՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, ԼԵՎՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԶԵՅՆԱԼՅԱՆ, ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ԱՐՈՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄԻՔԱԵԼՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԶԵՅՆԱԼՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱԿՅԱՆ, ԳՐԻՇԱ ԱՐՇԱԿՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՎԱՂՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

2023 թվականի փետրվարի 23-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարիների և վարչական ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց, որ Արմավիրի համայնքապետարանը համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 26 Ν 216-Ա որոշմամբ, համայնքի 2023թ-ի բյուջեում պլանավորել է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով:

Նա ներկայացրեց, որ, շնորհիվ այս միջոցառման, Արմավիր համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը:

Հանձնարարվեց ոլորտային պատասխանատուներին և վարչական ղեկավարներին Արմավիր համայնքի բնակչության շրջանում տանել ակտիվ իրազեկման աշխատանքներ այս ծրագրի հետ կապված:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner