Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Արմավիր համայնքի 2025 թվականի արտադպրոցական դաստիարակություն իրականացնող հաստատությունների աշխատողների քանակները, խմբերի և սաների թիվը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 162-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1․1․ որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1․1-ի,
1․2․ որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։