| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿտնօրենի՝ 2019 թվականի  սեպտեմբերի 19-ի թիվ 3033 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝       ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.     1. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2019 թվականի հոկտեմբերի     1-ից՝ համաձայն հավելված 1-ի,    2.     2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների  համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել  2019 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 2-ի,   3.       3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :  |