Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 03-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 03-Ն


Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ /ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ/ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի            1-ին մասի 41.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 15.3-րդ       հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության     իրավական ակտերի փորձաքննության գործակալության 03.02.2020թ. պետական    փորձագիտական եզրակացությունը.         

Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1.       «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Արմավիր համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, ուսումնական, կրթական, մշակութային, պատմամշակութային հաստատություններից, առողջապահական, բժշկական հաստատություններից, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 300 մետր հեռավորության վրա:

2.       Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող          օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner