Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-իհ. 40-Ա որոշումը և Վահան Սահակյանի լիազորված անձ Արման Տոնոյանի 03.08.2020 թ. թիվ 2641 դիմումը` որոշում եմ`
1. Վահան Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Մաշտոց-Շահումյան փողոցների հատման կից տարածքում գտնվող /սեփ. վկայական թիվ 1983495/ 160.0 քմ մակերեսով գույքային միավորին տալ հասցե` համայնք Արմավիր Շահումյան փողոց թիվ 47/2:
2. Սույն որոշմամբ գույքային միավորներին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: