Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝  Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 
  
  
  1. Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային  կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի.
  
2.  Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային  կազմակերպության խմբերի և սաների թիվը՝ համաձայն հավելված 2-ի.
  
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:  |