Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 211-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մարտի 2021 թվականի N 211-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 53/26 հասցեում քաղ. Արթուր Ռաֆիկի Ղազարյանի կողմից Արմավիրի քաղաքայի նհամայնքի սեփականություն հանդիսացող 110,3 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 27,5 քմ արտաքին մակերեսով շինությունը /մեկ հարկանի/ քաղհամայնքի  ղեկավարի  16.12.2020  թ.   թիվ 655- Ա  որոշմամբ   ճանաչվել է   Արմավիրի    քաղաքային hամայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղ. Ա.Ղազարյանի կողմից դիմում  ներկայացվել է քաղաքապետարան նշված շինությունը` 27,5 քմ մակերեսով շինության զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 27,5 քմ մակերեսով հողամասը գնմաննախապատվության իրավունքով իրեն օտարելու մասինՂեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման ևտնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Նորոշմամբհաստատվածկարգի 35 կետի բ)  ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականիմայիսի 18–իհ.912Ն   որոշմամբ հաստատված  33րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ինմասովև  հիմք ընդունելով քաղ. Արթուր Ռաֆիկի Ղազարյանի 10.07.2020 թ. թիվ 2375 դիմումը. որոշում եմ`

  1. Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 53/26 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինությունը` 27,5 քմ արտաքին մակերեսով շինությունը /պարիսպ 8,7 քմ , ծածկ 18,8 քմ/ օտարել քաղ. Արթուր Ռաֆիկի Ղազարյանին՝ շինությունը` 1 քմ 18900 դրամով, իսկ քաղհամայնքի սեփականություն հանդիսացող 110,3 քմ հողամասը` հողամասի կադաստրային արժեքով` 1 քմ 2940 դրամով:

Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 870032 (ութ հարյուր յոթանասուն հազար երեսուներկու) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 870032 (ութ հարյուր յոթանասուն հազար երեսուներկու) ՀՀ դրամ օրինականացման գումարը և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ  օրենսգրքով սահմանված՝ 400000 /չորսհարյուր հազար /ՀՀ դրամ տուգանքը համայնքի բյուջե վճարելուց հետո:

3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(134.60 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner