Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայստանի Հանրապետության կառավարության 2001 թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հսատատելու մասին>> N 286 որոշման 55-րդ կետի 2-րդ պարբերությամբ, 46-րդ կետի գ) ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիր համայնքի ավագանու 28.06.2019 թ. թիվ 43-Ա որոշումը և Ա. Շիրվանյանի 08.10.2019 թ. թիվ 3197 դիմումը` որոշում եմ.
1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության փողոցի թիվ 2 հասցեում, բնակավայրերի նպատակային նշանակության, 04-001-021-001 ծածկագրով` <<Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգի>> ՀՈԱԿ տարածքից 1600.0 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը՝ վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման տրամադրել քաղ. Արթուր Շիրվանյանին, Արմավիր քաղաքի զբոսայգու տարածքում մանկապատանեկան հանգստի և զվարճանքի կենտրոն` կառուսելների-խաղահրապարակ հիմնելու նպատակով, համաձայն սխեմա-հատակագծի:
2. Հողամասի վարձակալության վճար սահմանել տարեկան 1 քմ-ի համար` 300 ՀՀ դրամ:
3. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբական բաժնին` Ա. Շիրվանյանի հետ կնքել գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու պայմանագիր:
4. Սահմանել որ,
ա) գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Ա.Շիրվանյանը:
բ) Ներկայացված ծրագրի համապատասխան աշխատանք ները ժամանակին և պատշաճ չիրականացնելու դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վաղաժամկետ միակողմանի կդադարեցվի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: