Արմավիր քաղաքապետի 2016 թվականիմարտի 18-ի թիվ 122-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 17/5 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացվել է Արտակ Խաչիկյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Արտակ Խաչիկյանի միջև 08.04.2016 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 1690:
Արտակ Խաչիկյանը 2019 թվականի փետրվարի 6-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 17/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը վաճառել է Արուս Անդիկյանին` հիմք 06.02.2019թ. կնքված հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիր` սեղ. նո 905:
Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Արուս Անդիկյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Արտակ Խաչիկյանի միջև 08.04.2016 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը և Արուս Անդիկյանի 2021 թվականի ապրիլի 13-ի թիվ 1407 դիմումը. որոշում եմ՝
1. Արմավիրի քաղաքային համայնքի և Արտակ Խաչիկյանի միջև 08.04.2016 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 1690/ կատարել փոփոխություն.
1.1 Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 08.04.2026 թվականը:
1.2 Պայմանագրում <<Արտակ Խաչիկյան>>բառերի փոխարեն կարդալ<<Արուս Անդիկյան>> բառերը:
2. Իրավաբանական բաժնին Արուս Անդիկյանի հետ կնքել համաձայնագիր` 08.04.2016 թվականին /սեղ. 1690/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: