Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 53/26 հասցեում քաղ. Արթուր Ռաֆիկի Ղազարյանի կողմից Արմավիրի քաղաքայի նհամայնքի սեփականություն հանդիսացող 110,3 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 27,5 քմ արտաքին մակերեսով շինությունը /մեկ հարկանի/ քաղհամայնքի ղեկավարի 16.12.2020 թ. թիվ 655- Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիրի քաղաքային hամայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղ. Ա.Ղազարյանի կողմից դիմում ներկայացվել է քաղաքապետարան նշված շինությունը` 27,5 քմ մակերեսով շինության զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 27,5 քմ մակերեսով հողամասը գնմաննախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին, Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման ևտնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Նորոշմամբհաստատվածկարգի 35 կետի բ) ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականիմայիսի 18–իհ.912Ն որոշմամբ հաստատված 33րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ինմասովև հիմք ընդունելով քաղ. Արթուր Ռաֆիկի Ղազարյանի 10.07.2020 թ. թիվ 2375 դիմումը. որոշում եմ`
1. Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 53/26 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինությունը` 27,5 քմ արտաքին մակերեսով շինությունը /պարիսպ 8,7 քմ , ծածկ 18,8 քմ/ օտարել քաղ. Արթուր Ռաֆիկի Ղազարյանին՝ շինությունը` 1 քմ 18900 դրամով, իսկ քաղհամայնքի սեփականություն հանդիսացող 110,3 քմ հողամասը` հողամասի կադաստրային արժեքով` 1 քմ 2940 դրամով:
Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 870032 (ութ հարյուր յոթանասուն հազար երեսուներկու) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 870032 (ութ հարյուր յոթանասուն հազար երեսուներկու) ՀՀ դրամ օրինականացման գումարը և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքով սահմանված՝ 400000 /չորսհարյուր հազար /ՀՀ դրամ տուգանքը համայնքի բյուջե վճարելուց հետո:
3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։