Արմավիրի քաղաքապետի 2010 թվականի մարտի 12-ի թիվ 191-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 27 շենքին կից թիվ 4 ավտոտնակ ժամանակավոր հասցեում գտնվող 19.95 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 3 տարի ժամկետով հատկացվել է քաղաքացի Մանվել Ասքանազի Երիցյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Մանվել Երիցյանի միջև 26.04.2010 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 1801:
Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը լրացել է: Մանվել Երիցյան մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները.
Ղեկավարվելով ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, 624-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Մանվել Երիցյանի միջև 26.04.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը, ընդառաջելով Մանվել Երիցյանի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 0041 դիմումին. որոշում եմ՝
1. Արմավիրի քաղաքային համայնքի և Մանվել Երիցյանի միջև 26.04.2010 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո. 1801/ կատարել փոփոխություն.
1.1. Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 26.04.2028 թվականը:
1.2 Պայմանագիր 1.1 կետում «տարեկան 1000 (մեկ հազար) ՀՀ դրամով»-ի փոխարեն կարդալ «տարեկան 1քմ-ի համար 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամով»:
1.3 Պայմանագրի 5.1 կետում «կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ» -ի փոխարեն կարդալ «կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է 9975 (ինը հազար ինը հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ»:
2. Իրավաբանական բաժնին՝ Մանվել Երիցյանի հետ կնքել համաձայնագիր՝ 26.04.2010 թվականին /սեղ. նո. 1801/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդնմանը հաջորդող օրվանից: