Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2025 թվականի բյուջեի ուղերձը և ՀՀ Արդարադատության նախարարության 23.12.2024թ. թիվ 52561-2024 պետական փորձագիտական եզրակացությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն համաձայն 1-6 հավելվածների. եկամուտների գծով` 3 361 242,9 հազար դրամ, ծախսերի գծով` 3 361 242,9 հազար դրամ, դեֆիցիտը(պակասուրդը)` 0 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝ 3 361 242,9 հազար դրամ.
3.Հաստատել Հայաստանի Հանրպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝ 3 361 242,9 հազար դրամ.
4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը 3 361 242,9 հազար դրամ.
5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված 4).
6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված 5).
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 6), ընդամենը՝ 3 361 242,9 հազար դրամ.
8. Թույլատրել Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ:
9.Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը.
10.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: